Աշխարհում ավելի քան 1 միլիարդ մարդ ունի հոգեկան առողջության խնդիր
Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 10-ը նշվում է որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության այս տարվա կարգախոսն է՝ «Հոգեկան առողջության ծառայությունների հասանելիություն աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ»: Հոգեկան առողջությունը կյանքի դժվարին իրավիճակներին հարմարվելու և հոգեկան ներդաշնակությունը պահպանելու ունակությունն է։
 
Այսօր, երբ աշխարհում ավելի քան 1 միլիարդ մարդ ունի հոգեկան առողջության խնդիր, առավել քան երբևէ կարևոր է կոտրել կարծրատիպերը և վախերը, հասկանալ, որ հոգեկան առողջությունը երբեք չպետք է դառնա ինքնամեկուսացման ու խարանի պատճառ: Պետք է օգնել, որ մարդը հասկանա, որ օգնություն ստանալը ոչ թե թուլության, այլ գիտակից լինելու և պատասխանատվության նշան է:
 
Առողջապահության նախարարությանն իրականացնում է ոլորտի բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ` կապիտալ շինարարությունից, բուժառուների համար արժանապատիվ պայմաններ ստեղծելուց մինչև բուժծառայության որակական բարելավում:
 
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոգեբուժական բժշկական օգնությունն ու սպասարկումը պետության հոգածության ներքո է և իրականացվում է անվճար:
 
«Մի՛ խուսափեք դիմել հոգեկան առողջության մասնագետի»,- հորդորում է առողջապահության նախարարությունը։