Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։
Նախագծով առաջարկվում է պարտադիր ապահովագրության դաշտ ներառել մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները։
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի խոսքով՝ առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին շրջանում ճանապարհային երթևեկությանը մասնակցող այս տեսակի տրանսպորտային միջոցների քանակն ավելացել է։
Մարտի 1-ի դրությամբ երկրում հաշվառված է 2594 երկանիվ մոպեդ, 29 եռանիվ մոպեդ, ինչպես նաև 127 տրիցիկլ և քվադրոցիկլ։

