5․019․829 դրամ «Մունք» տեխնոդպրոցին․ «Իմ անտառ Հայաստանը»՝ հոկտեմբերի շահառու
Լուրեր |
5․019․829 դրամ՝ սա «Մի դրամի ուժի» սեպտեմբեր ամսվա արդյունքն է, որն ամբողջությամբ ուղղվելու է Արցախում ստեղծված և այժմ իր գործունեությունը Հայաստանում շարունակող «Մունք» տեխնոդպրոցի «Մասնագիտացում» ծրագրի իրականացմանը, որի շնորհիվ Լոռու մարզի ավելի քան 120 երիտասարդներ իրենց ծննդավայրում կստանան մասնագիտական կրթություն։
Հոկտեմբեր ամսվա շահառուն «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն է՝ իր բացառիկ ու հատկանշական «Սիմֆոնիկ անտառ» ծրագրով։
IDBank-ի և Իդրամի հարղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է․ «Իմ անտառ Հայաստանը» «Մի դրամի ուժի» լավագույն գործընկերներից է ու մեր համատեղ մի քանի ծրագրերի արդյունքը մինչև օրս տնկված ավելի քան 30 000 ծառն է։ Սակայն այս ծրագիրը ոչ միայն բնապահպանական է, այլ նաև էությամբ բացառիկ ու, բնականաբար, մենք մեծ ոգևորությամբ միացանք «Սիմֆոնիկ անտառ» ծրագրի գաղափարին։ Վստահ եմ, որ այս նախաձեռնությունը լավագույնս կմիավորի մշակույթը, բնությունն ու մարդկանց՝ ի դեմս «Մի դրամի ուժի» գաղափարակիցների ու մեր հավատարիմ հաճախորդների, որոնց Idram&IDBank հարթակներով կատարած յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ ամիս շարունակ իրենց կողմից մեկական դրամներ կփոխանցեն «Սիմֆոնիկ անտառին»։
Անտառապատման գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբինն է, որը նշում է իր ստեղծման 20-ամյակը։ Հոկտեմբերի 23-ին նվագախումբը, ի նշանավորումն նոր անտառի հիմնադրման, խորհրդանշական համերգ է ունենալու, որի գլխավոր հովանավորն IDBank-ն է։ Հանդիսատեսը, գնելով տոմս, տնկում է ծառ «Սիմֆոնիկ անտառում»:
«Իմ անտառ Հայաստանի» հիմնադիր և տնօրեն Անտրէ Գումուշճեանը նշում է․ «Հպարտ ենք որպես շահառու համագործակցել «Մի դրամի ուժի» հետ 2022 թվականից ի վեր։ Միասնական գործը իրական փոփոխություններ կատարելու լավագույն միջոցն է, և IDBank-ն ու Իդրամը այս նախաձեռնությամբ միավորում են իրենց շահակիցներին՝ իմաստալից նպատակների շուրջ։ Անտառներ տնկելը երկարաժամկետ ձեռնարկ է, և չնայած երկիրը բախվում է բազմաթիվ հրատապ կարիքների, անհրաժեշտ է նաև երկարաժամկետ մտածել։ Անտառները կենսական նշանակություն ունեն մեր մոլորակի վրա կյանքի համար, դրանք պաշտպանում են ջրային ռեսուրսները և պահպանում հողի որակը գալիք սերունդների համար»։
«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․