ABNews

Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի

Լուրեր | 2026/08/06 17:49

Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի

Moody’s Ratings միջազգային վարկանշային գործակալությունը բարելավել է IDBank-ի երկարաժամկետ ավանդային վարկանիշների հեռանկարը՝ այն «կայուն»-ից փոխելով «դրականի»։

Հիշեցնենք, որ վերջերս Moody’s-ը վերահաստատել էր IDBank-ի երկարաժամկետ ավանդային վարկանիշը՝ Ba3, ինչպես նաև Բանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) և ճշգրտված BCA-ն՝ ba3 մակարդակում՝ ընդգծելով Բանկի կապիտալի և իրացվելիության ամուր բուֆերները, բարձր շահութաբերությունն ու ակտիվների որակի շարունակական բարելավումը։

Դրական հեռանկարն արտացոլում է Հայաստանում գործառնական միջավայրի բարելավումը, որը կարող է նպաստել Բանկի վարկանիշների հետագա բարձրացմանը։ Moody’s-ի գնահատմամբ՝ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում IDBank-ը կպահպանի վճարունակության և իրացվելիության բարձր մակարդակը։

Նշենք, որ IDBank-ի երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը և վարկունակության բազային գնահատականը (BCA) գտնվում են նույն մակարդակում, ինչ ՀՀ սուվերեն թողարկողի վարկանիշն է։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

*գովազդ

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը