ABNews

Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»

Գործընկերային նյութեր | 2026/07/31 16:14

Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»

30 հուլիս, Երևան- Moody's Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Կոնվերս Բանկի երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»։ Միաժամանակ վերահաստատվել են Բանկի բոլոր գործող վարկանիշները, այդ թվում՝ ba3 Baseline Credit Assessment (BCA) և Adjusted BCA գնահատականները։

Վարկանիշի հեռանկարի փոփոխությունը հաջորդել է ՀՀ ինքնիշխան վարկանիշի հեռանկարի՝ «կայուն»-ից «դրական» փոփոխությանը և արտացոլում է երկրի մակրոտնտեսական ու քաղաքական միջավայրի բարելավման վերաբերյալ Moody's-ի գնահատականը։

Moody's-ի գնահատմամբ՝ Կոնվերս Բանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի «դրական» հեռանկարը պայմանավորված է Հայաստանի կառավարության՝ անհրաժեշտության դեպքում բանկային համակարգին և խոշոր բանկերին աջակցելու կարողության բարելավմամբ, ինչպես նաև բանկային ոլորտի գործարար միջավայրի շարունակական ամրապնդմամբ։

Միաժամանակ, գործակալությունը, վերահաստատելով Կոնվերս Բանկի ba3 BCA գնահատականը, նշել է, որ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում Բանկը կպահպանի իր ամուր ֆինանսական դիրքերը։

Moody's-ի գնահատմամբ՝ Կոնվերս Բանկի ba3 BCA գնահատականը հիմնված է Բանկի՝ վնասների կլանման կարողության, ֆինանսավորման կայուն կառուցվածքի, իրացվելիության և կապիտալիզացիայի բարձր մակարդակի վրա։

Moody's-ի հրապարակումը հասանելի է այստեղ:

Conversebank.am, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

*գովազդ

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը