Փողի արժեզրկման դարաշրջանը և ոսկու նոր ռեկորդները․ինչու է թանկանում ոսկին
Վերլուծություն |
Շուկայի վարքագիծը ևս փոխվել է։
Ոսկին շարունակում է պատմական թռիչքը՝ երկրորդ օրն անընդմեջ ամրապնդվելով 5,000 դոլարից բարձր մակարդակում, ինչը շուկաներում աճող լարվածության և վստահության ճգնաժամի հերթական արտահայտությունն է։ Մետաղի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճել է այն պայմաններում, երբ ներդրողները արագորեն հեռանում են արժույթներից ու պետական պարտատոմսերից՝ նախընտրելով իրական արժեք ունեցող պաշտպանիչ ակտիվներ։
Վերջին օրերին ոսկին գրանցել է անընդմեջ աճ՝ ցույց տալով, որ շուկան այն ընկալում է ոչ թե պարզապես որպես հումք, այլ որպես ֆինանսական համակարգի նկատմամբ անվստահության ցուցիչ։ Bloomberg-ի տվյալներով՝ դոլարի թուլացումը, համաշխարհային առևտրային հարաբերությունների սրացումը և խոշոր տնտեսությունների պարտքային բեռի աճը նպաստում են այն մտայնությանը, որ փողի արժեքը շարունակաբար իջնում է։ Այս ֆոնին ոսկին կրկին հանդես է գալիս որպես արժեզրկումից պաշտպանվելու միջոց։
ԱՄՆ վարչակազմի կոշտ հռետորաբանությունը արտաքին քաղաքականության և առևտրի ոլորտներում, ինչպես նաև կենտրոնական բանկերի անկախության շուրջ անորոշությունը շուկաներին ստիպում են վերանայել ռիսկերի ընկալումը։ Արդյունքում կապիտալը շարժվում է դեպի ակտիվներ, որոնք չեն կախված որևէ կառավարության կամ արժույթի կայունությունից։
Շուկայի վարքագիծը ևս փոխվել է․ ներդրողները այլևս չեն փորձում հակադրվել աճին, այլ օգտվում են նույնիսկ փոքր հետքաշումներից՝ նոր դիրքեր բացելու համար։ Ոսկու շուկայի անկայունության աճը վկայում է ոչ թե թուլացման, այլ հետաքրքրության ուժեղացման մասին՝ բնորոշ փուլ այն պահերին, երբ սպասումները գերազանցում են դասական հիմնարար հաշվարկները։
Մոտ ապագայում շուկայի ուշադրությունը կենտրոնացած է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարության փոփոխության շուրջ սպասումների վրա։ Եթե դրամավարկային քաղաքականությունը դառնա ավելի մեղմ, դա կարող է լրացուցիչ խթանել ոսկու պահանջարկը, քանի որ ցածր տոկոսադրույքների միջավայրում ոչ եկամտաբեր ակտիվները դառնում են ավելի գրավիչ։
Ոսկուն զուգահեռ՝ աննախադեպ շարժ է նկատվում նաև արծաթի շուկայում։ Տարեսկզբից այն ցուցադրել է կտրուկ աճ, մոտենալով պատմական առավելագույններին։ Համեմատաբար փոքր ու ոչ այնքան խորը շուկայի պայմաններում ֆիզիկական պահանջարկի և սպեկուլյատիվ հետաքրքրության միախառնումը հանգեցնում է գների կտրուկ տատանումների։
Վերջին տվյալներով՝ ոսկին վաճառվում է շուրջ 5,080 դոլար՝ մեկ ունցիայի համար, արծաթը՝ ավելի քան 110 դոլար, իսկ պլատինն ու պալադիումը նույնպես միացել են աճող ալիքին։ Դոլարը փոքր-ինչ վերականգնվել է, սակայն ընդհանուր պատկերում շարունակում է մնալ ճնշման տակ։ Շուկայի այս զարգացումները վկայում են, որ ներդրողները գնալով ավելի լրջորեն են վերաբերվում համակարգային ռիսկերին՝ ձևավորելով նոր «ապահով ապաստարանների» պահանջարկ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Վերլուծություն | 2026/02/26 18:03
Մրցակիցներից մեկ քայլ առաջ․ բրենդի ճիշտ դիրքավորման գաղտնիքը
Ժամանակակից շուկայում մրցակցությունը այլևս միայն գնի կամ որակի մասին չէ։
-
Իսրայել-Իրան պատերազմ. ինչ տեղի կունենա նավթի գների հետ
2026/03/01/ 12:17 -
Մենք Իրանին կհարվածենք այնպիսի ուժով, որպիսին նախկինում երբեք չի տեսնվել․ Թրամփ
2026/03/01/ 11:27 -
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ԱԽ նիստում քննարկվել են Մերձավոր Արևելքի զարգացումները
2026/03/01/ 11:26 -
Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
2026/02/28/ 21:05 -
Քուվեյթում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ
2026/02/28/ 20:10 -
Փետրվարի 28-ի կարևոր լուրերը
2026/02/28/ 19:20 -
Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ
2026/02/28/ 16:25 -
Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին. ՀՀ ԱԳՆ
2026/02/28/ 14:45 -
Իսրայելն ու ԱՄՆ-ը հարվածել են Իրանին. փակվել են օդային տարածքները
2026/02/28/ 12:12 -
Փետրվարի 27-ի բիզնես լուրերը
2026/02/27/ 22:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 27, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 27, 2026 Թ․
ԶՊՄԿ-ն` Կանադա-Եվրասիական պալատի անդամ. հանքարդյունաբերության ոլորտում նոր էջ է բացվում
«Ինքնաճանաչումից դեպի ինքնազարգացում»
Converse SME. Modern House վստահելի ուղեկիցը կահույքի արտադրության ընդլայնման ճանապարհին