ABNews

Մոլդովան և Հայաստանը կիսում են Եվրոպայում խաղաղության և կայունության հանձնառությունը․ Մայա Սանդու

Լուրեր | 2026/06/08 14:26

Մոլդովան և Հայաստանը կիսում են Եվրոպայում խաղաղության և կայունության հանձնառությունը․ Մայա Սանդու

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։

Քիշնևի արձագանքն աչքի է ընկնում աննախադեպ ուղիղ ձևակերպումներով՝ կապված ընտրական գործընթացի վրա արտաքին ազդեցության փորձերի հետ:

«Սրտանց շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, որը տեղի ունեցավ ի հեճուկս զանգվածային արտաքին միջամտությանը։ Մոլդովան և Հայաստանը կիսում են Եվրոպայում խաղաղության և կայունության հանձնառությունը, և ես անհամբեր սպասում եմ մեր երկխոսության խորացմանը և սերտ համագործակցությանը առաջիկա տարիներին», - ասված է Մոլդովայի նախագահի պաշտոնական ուղերձում:

Հիբրիդային սպառնալիքների ընդհանուր օրակարգը

Մայա Սանդուի հայտարարությունը նոր լույս է սփռում հետընտրական զարգացումների վրա։ Շեշտադրելով «զանգվածային արտաքին միջամտությունը»՝ Մոլդովայի ղեկավարը փաստացի զուգահեռներ է անցկացնում Մոլդովայում տեղի ունեցած սեփական ընտրական գործընթացների և Հայաստանի հունիսի 7-ի ընտրությունների միջև, որտեղ, ըստ Քիշնևի դիտարկումների, կիրառվել են տեղեկատվական և քաղաքական ճնշման նմանատիպ գործիքակազմեր։ Այս ուղերձով Մոլդովան վերահաստատում է Երևանի հետ եվրոպական արժեքների և անվտանգային միջավայրի շուրջ ձևավորվող նոր, ավելի սերտ դաշնակցային առանցքը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը