ՄԻՊ-ը արձանագրել է համակարգային խնդիրներ «Խարբերդի» մասնագիտացված մանկատանը
Լուրեր |
Արձանագրված խնդիրների վերաբերյալ առաջարկությունները կներկայացվեն համապատասխան պետական մարմիններին։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2026 թվականի ապրիլի 18-ին չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ։
Այցի ընթացքում ուսումնասիրվել են հաստատության շենքային և սանիտարահիգիենիկ պայմանները, խնամքի և բժշկական ծառայությունների կազմակերպումը, սննդի տրամադրումը, ինչպես նաև շահառուների իրավունքների ապահովման վիճակը։
ՄԻՊ-ի հաղորդմամբ՝ արձանագրված խնդիրները հիմնականում կրում են համակարգային բնույթ։
Մասնավորապես, հաստատությունում շարունակում են խնամք ստանալ 18 տարեկանից բարձր անձինք՝ այն պայմաններում, երբ ենթակառուցվածքները նախատեսված են երեխաների համար։ Տարածքի սղության պատճառով չեն պահպանվում բնակելի մակերեսի չափորոշիչները, առկա են սեռատարիքային բաշխման և անձնական տարածքի ապահովման խնդիրներ։
Նշվում է նաև սանհանգույցների և լոգարանների պակաս, ինչպես նաև դրանց բաժանարարների բացակայություն որոշ դեպքերում։
Հաստատության ֆիզիկական միջավայրը չի համապատասխանում համընդհանուր հասանելիության պահանջներին, և արձանագրվել է խելամիտ հարմարեցումների անհրաժեշտություն։
Բացի այդ, աշխատակիցների թիվը չի համապատասխանում շահառուների թվին, ինչի հետևանքով առաջանում է ծանրաբեռնվածություն։
ՄԻՊ-ը նշում է, որ նմանատիպ խնդիրներ արձանագրվել են նաև նախորդ այցերի ընթացքում, և դրանք շարունակում են պահպանվել։
Արձանագրված խնդիրների վերաբերյալ առաջարկությունները կներկայացվեն համապատասխան պետական մարմիններին։
Տվյալ իրավիճակը ցույց է տալիս հաստատությունների կառավարման և խնամքի մոդելի վերանայման անհրաժեշտությունը՝ ուղղված ծառայությունների որակի և շահառուների իրավունքների ապահովմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ապրիլի 28-ին ժամանակավորապես կդադարեցվի թվային հեռուստատեսության հեռարձակումը
2026/04/27/ 11:57 -
Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է զարգացման ֆինանսավորման իր մոտեցումները
2026/04/27/ 11:55 -
Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք պահում են մի ամբողջ երաժշտական ավանդույթ․ Արտակ Ալեքսանյանի անդրադարձը՝ Գարի Քյոսայանի հոբելյանական համերգին
2026/04/27/ 11:38 -
Համաշխարհային ռազմական ծախսերը շարունակում են աճել․ որ երկրներն են առաջատար ծախսերի ցուցանիշով
2026/04/27/ 10:58 -
Հայաստանը վերահաստատել է հանձնառությունը բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության հարցում
2026/04/27/ 10:56 -
ԱՄՆ դեսպանությունը հորդորում է վիզաների վերաբերյալ օգտվել միայն պաշտոնական աղբյուրներից
2026/04/27/ 10:55 -
Որքան գումար է պետական բյուջեից ծախսել Մերկելը՝ 2 տարվա ընթացքում
2026/04/27/ 10:53 -
Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
2026/04/27/ 10:50 -
ԱՄՆ-ը նախատեսում է մեծացնել թևավոր հրթիռների արտադրությունը
2026/04/27/ 10:47 -
ՄԻՊ-ը արձանագրել է համակարգային խնդիրներ «Խարբերդի» մասնագիտացված մանկատանը
2026/04/27/ 10:43
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 26, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 25, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 24, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․