Ֆինանսների նախարարությունն այսուհետ ավելի հեշտ կհավաքագրի պայմանական պարտավորությունների և ֆիսկալ ռիսկերի մասին տեղեկատվությունը. նախագիծ
Լուրեր |
Ֆինանսների նախարարությունն այսուհետ ավելի հեշտ կհավաքագրի պայմանական պարտավորությունների և ֆիսկալ ռիսկերի մասին տեղեկատվությունը։
Մեր գանձապետական համակարգում կա պահանջ, որ երբ պետությունը պայմանագրային պարտավորություն է ստանձնում կամ համաձանագիր, որը պայմանագրային պարտավորություն կարող է պարունակել, ապա այդ պայմանագրային պարտավորությունը պետք է գրանցվի գանձապետարանում, այլապես այն գոյություն չունի: Կար խնդիր, որովհետև որոշ ձևակերպումներ և հաշվապահական որոշ շրջանակներ ասում էին՝ պայմանագրային պարտավորությունը և պայմանագրային պայմանական պարտավորությունը տարբեր բաներ են, ուստի մենք հիմա պայման ենք սահմանում, որի համաձայն՝ մինչև համապատասխան պայմանագրային պայմանական պարտավորություն ստանձնելը, որի մեջ կարող են լինել պայմանական նման պարտավորություններ, պետք է ստանալ լիազոր մարմնի կարծիքը և նոր համապատասխան գործողություններ իրականացնել: Այդ մասին նախագիծն Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 22-ի նիստին առաջին ընթերցմամբ ներկայացնելիս ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, հիմնական զեկուցող Ավագ Ավանեսյանը:
Ըստ հիմնական զեկուցողի՝ այդ պայմանական պարտավորություն պարունակող պայմանագրերը նորից ենթակա են գրանցվելու գանձապետարանում:
«Եվս մի մաս. եթե նկատել եք՝ բյուջետային զեկույցներում և միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառում ենք սպեցիֆիկ ֆիսկալ ռիսկերի մասին զեկույցը, որը ներկայումս տարածաշրջանում լավերից է գնահատվում: Սակայն այդ ներառումը միշտ եղել է ավելի շատ Կառավարության բարի կամքի դրսևորում, և քանի որ մենք կարող ենք հիմա արդեն պնդել, որ փորձնական շրջանն ավարտվել է, հիմա արդեն պահանջ ենք սահմանում, որի համաձայն՝ համապատասխան տեղեկատվությունը միշտ պետք է ներառել, այսինքն՝ համապատասխան զեկույցներով միշտ պետք է ցույց տալ պայմանական պարտավորությունները, որպեսզի ԱԺ-ն իր հարկաբյուջետային ռիսկերի վերաբերյալ ամբողջությամբ տեղեկացված լինի և բյուջետային որոշումները կայացնի ամբողջական տեղեկատվության պայմաններում:
Նաև մի շարք կարգավորումներ ենք փոխում, որոնց համաձայն՝ ֆինանսների նախարարությունն ավելի հեշտ է կարողանալու հավաքագրել տեղեկատվություն պայմանական պարտավորությունների և ֆիսկալ ռիսկերի մասին, ուստի էականորեն բարձրանալու է ֆիսկալ թափանցիկության մակարդակը»,- ասաց նա:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Երևանում նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել
2026/04/24/ 11:37 -
Մակրոնը հայտարարել է, որ նախագահական ժամկետի ավարտից հետո կհեռանա քաղաքականությունից
2026/04/24/ 11:30 -
Իսպանիան դուրս կգա՞ ՆԱՏՕ-ից․ քննարկում՝ Պենտագոնում
2026/04/24/ 11:28 -
111 տարի. ինչպե՞ս է փոխվում Հայոց ցեղասպանության հիշողության դինամիկան
2026/04/24/ 11:17 -
Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը․ Վեհափառ
2026/04/24/ 11:11 -
Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները․ ովքեր են առաջատարները
2026/04/24/ 10:59 -
21-րդ դարում շարունակում ենք ականատես լինել ռասայական և էթնիկ անհանդուրժողականության․ ԱԳՆ
2026/04/24/ 10:52 -
Անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ. ՄԻՊ
2026/04/24/ 09:48 -
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ եղանակով 5 վագոն հացահատիկ կուղարկվի
2026/04/24/ 09:46 -
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում (ուղիղ)
2026/04/24/ 09:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ