ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրավիրում է մասնակցելու ամենամյա երիտասարդական ֆորումին
Լուրեր |
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրավիրում է մասնակցելու ամենամյա երիտասարդական ֆորումին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ընդունում է 2025 թվականի ամենամյա երիտասարդական ֆորումի մասնակցության հայտերը։Ինչպես տեղեկացրին նախարարությունից, ամենամյա երիտասարդական ֆորումն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ։ Այն նպատակ ունի մեկ հարթակում համախմբելու Հայաստանի 10 մարզերից և Երևանից շուրջ 150 երիտասարդների, կամավորների, երիտասարդական աշխատողների, համայնքապետարանների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների:
Հայտարարության մեջ նաև նշվում է. «Մասնակիցները հնարավորություն կունենան քննարկելու իրենց հուզող խնդիրները, կարիքները և ակնկալիքները պետական և տեղական մակարդակներում երիտասարդության հարցերով պատասխանատու կառույցների հետ։
Ֆորումը հնարավորություն կտա երիտասարդներին ակտիվ ներգրավվելու պետական և տեղական քաղաքականությունների ձևավորման գործընթացում, կապահովի նրանց կարծիքների լսելիությունը և կզարգացնի համագործակցությունը տարբեր համայնքների երիտասարդների միջև։ Ֆորումը նաև կխթանի երիտասարդների ակտիվության բարձրացմանը համայնքային և հասարակական կյանքում։
Ֆորումին կարող են մասնակցել՝
- 16-35 տարեկան երիտասարդներ, որոնք իրազեկ են իրենց համայնքում երիտասարդներին հուզող խնդիրներից և արդեն ներգրավված են դրանց լուծման գործընթացներում,
- 16-35 տարեկան կամավորներ,
- երիտասարդական աշխատողներ,
- համայնքապետարաններում աշխատող երիտասարդության հարցերի պատասխանատուներ,
- երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Երիտասարդական ֆորումը կանցկացվի 2025 թ․ սեպտեմբերի 26-28-ը։
Մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/tUo6zJMk3Q95pk5d8։
Ամենամյա երիտասարդական ֆորումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության կողմից։
Ֆորումը կազմակերպվում է նաև հետևյալ ծրագրերի ու գործընկերների աջակցությամբ՝
- «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագիր. իրականացվում է GIZ-ի կողմից, համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից։
- «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիր. ֆինանսավորվում է Եվրոպական միության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից, իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» կողմից»:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․