ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տարվա վերջին աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Այցին նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Այցի ընթացքում ամփոփվել են 2025 թվականին իրականացված աշխատանքները և նախանշվել են հաջորդ տարվա առաջնահերթությունները։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախատեսված ծրագրերի իրականացումը սահմանված ժամկետներում և դրանց կազմակերպչական վերահսկողության ապահովումը։

