Հայաստանը 2026 թվականի սկզբին զբաղեցնում է 101-րդ տեղը աշխարհում ռազմական հզորության մակարդակով։ Այդ մասին վկայում են Global Firepower (GFP) ռազմական հզորության 2026 թվականի վարկանիշի տվյալները։
Վարկանիշի առաջին հորիզոնականում շարունակում է մնալ ԱՄՆ-ը, երկրորդ տեղում՝ Ռուսաստանը։ Առաջատար տասնյակում ընդգրկված են նաև Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Ֆրանսիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան և Իտալիան։
Տարածաշրջանային համատեքստում Ադրբեջանը զբաղեցնում է 60-րդ տեղը, Իրանը՝ 16-րդ, իսկ Վրաստանը՝ 95-րդ հորիզոնականը։
Global Firepower վարկանիշում երկրների ռազմական հզորության ինդեքսը հաշվարկվում է ավելի քան 60 գործոնների հիման վրա։ Դրանց թվում են զինված ուժերի թվաքանակը, ֆինանսական և տնտեսական կարողությունները, աշխարհագրական դիրքը, լոգիստիկ հնարավորությունները, ինչպես նաև տեխնիկական և կազմակերպչական այլ ցուցանիշներ։
Global Firepower վարկանիշը կազմվում է 2005 թվականից և հանդիսանում է Military Factory ցանցի մաս, որը մասնագիտացած է երկրների ռազմական և սպառազինության տվյալների հավաքագրման և վերլուծության մեջ։

