Միքելանջելոյի նախկինում չփաստաթղթավորված էսքիզը Christie's աճուրդում վաճառվել է 27.2 մլն դոլարով
Լուրեր |
Էսքիզը ներկայացված էր Christie's-ի «Հին վարպետների նկարներ և բրիտանական նկարներ» աճուրդի շրջանակում
Միքելանջելոյի նախկինում անհայտ նկարը Christie's աճուրդում վաճառվել է 27.2 միլիոն դոլարով, ինչը շուրջ քսան անգամ գերազանցում է դրա մեկնարկային գինը և սահմանում է նկարչի աշխատանքների աճուրդային նոր ռեկորդ։ Այդ մասին հայտնում է Christie's աճուրդի տան մամուլի ծառայությունը։
Նախորդ ռեկորդը Միքելանջելոյի աշխատանքների համար սահմանվել էր 2022 թվականին՝ 24.3 միլիոն դոլարի մակարդակում։
Christie's-ի փոխանցմամբ՝ նկարի սեփականատերը աշխատանքը նախնական գնահատման նպատակով ներկայացրել էր աճուրդի տան առցանց հարթակի միջոցով։ Աճուրդի տան մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում աշխատանքը նույնականացվել է որպես Վատիկանի Սիքստինյան կապելլայի առաստաղի որմնանկարի գլխավոր կերպարներից մեկի՝ Լիբիական սիբիլլայի աջ ոտքի էսքիզ։
Կարմիր կավիճով կատարված էսքիզը թվագրվում է 1511–1512 թվականներին, այն ժամանակաշրջանին, երբ Միքելանջելոն աշխատում էր Սիքստինյան կապելլայի առաստաղի երկրորդ հատվածի վրա։
Christie's-ը նշում է, որ տվյալ աշխատանքը Սիքստինյան կապելլայի որմնանկարների համար նախկինում չփաստաթղթավորված միակ էսքիզն է, որը երբևէ ներկայացվել է աճուրդի։ Այն նաև Միքելանջելոյի շուրջ 10 հայտնի գծանկարներից մեկն է, որոնք ներկայումս գտնվում են մասնավոր հավաքածուներում։
Էսքիզը ներկայացված էր Christie's-ի «Հին վարպետների նկարներ և բրիտանական նկարներ» աճուրդի շրջանակում, որը ներառում էր նաև Ռեմբրանդտի, Տիցիանի և Ուիլյամ Բլեյքի աշխատանքները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/14 20:00
Ապրիլի 14-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/14 19:19
Ապրիլի 14-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 14-ի կարևոր լուրերը
2026/04/14/ 20:00 -
Ապրիլի 14-ի բիզնես լուրերը
2026/04/14/ 19:19 -
Ճկուն պայմաններ՝ հիփոթեքային վարկը ԱրարատԲանկ տեղափոխելիս
2026/04/14/ 17:30 -
Հայկական կոնյակի արտադրությունը շարունակում է նվազել
2026/04/14/ 17:07 -
Կսահմանափակվի վտանգավոր բովանդակությունը տեսալսողական մեդիայում
2026/04/14/ 17:03 -
Իտալիան դադարեցնում է Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության երկարաձգումը
2026/04/14/ 17:01 -
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
2026/04/14/ 16:58 -
Lufthansa-ի գործադուլը կարող է դառնալ վերջին տասնամյակի ամենախոշոր բողոքի ակցիան․ Bloomberg
2026/04/14/ 16:56 -
Ոստիկանները կանխել են շնամարտը
2026/04/14/ 16:54 -
Գերմանիան նոր ռազմական աջակցություն է տրամադրում Ուկրաինային
2026/04/14/ 16:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
Աթենք․ վստահության հասցե․ արտադրամասից ցուցափեղկ՝ վստահության շղթա
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․