ABNews

Միջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները

Լուրեր | 2026/06/29 12:01

Միջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են Lion Finance Group միջազգային հեղինակավոր ընկերության կողմից կազմակերպված Investor Day հարթակին։ Ինչպես հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, այս միջոցառումը բացառիկ հարթակ է միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների ու առաջատար վերլուծաբանների հետ անմիջական շփումների, ինչպես նաև Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներն ու հեռանկարները համաշխարհային կապիտալի շուկային ներկայացնելու համար։

Միջոցառմանը ներկա են գտնվել տարածաշրջանում ակտիվ գործունեություն ծավալող և համաշխարհային ֆինանսական համակարգը երանգավորող խոշորագույն ներդրումային ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Firebird, M&G Investments, Morgan Stanley կազմակերպություններից, ինչպիս նաև Citigroup և JPMorgan Chase տրանսնացիոնալ բանկերի ավագ վերլուծաբաններ։

«Միջոցառման ընթացքում ֆինանսների նախարարը մանրամասն ներկայացրել է Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ հատուկ ընդգծելով մակրոտնտեսական կայունության պահպանմանը, պետական ֆինանսների արդյունավետ կառավարմանը և երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանն ուղղված Կառավարության քաղաքականությունն ու իրականացվող բարեփոխումները»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Աշխարհի խոշորագույն ներդրումային ֆոնդերի և վարկանիշային վերլուծաբանների ուշադրությունը Հայաստանի նկատմամբ վկայում է երկրի նկատմամբ ինստիտուցիոնալ վստահության աճի մասին։ Սա հատկապես կարևոր է Հայաստանի կողմից իրականացվող պետական պարտքի կառավարման և միջազգային պարտատոմսերի (Eurobonds) հնարավոր նոր թողարկումների կամ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման համատեքստում, ինչը թույլ կտա դիվերսիֆիկացնել տնտեսության ֆինանսավորման աղբյուրները։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը