ABNews

Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել

Լուրեր | 2026/08/11 20:38

Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել

Խախտումներ թույլ տված բեռնատարների վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ

Օգոստոսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում պարեկները ձեռնարկած միջոցառումների արդյունքում արձանագրել են վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Խախտումներ թույլ տված բեռնատարների վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Պարեկային ծառայությունը շարունակելու է հետևողական վերահսկողությունը՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու և խախտումները կանխելու ուղղությամբ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել բեռների փոխադրման կանոնները։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը