Միասնական սոցիալական ծառայությունը աջակցում է գործատուներին աշխատուժի պահանջարկի լրացման հարցում
Լուրեր |
Միասնական սոցիալական ծառայության կողմից գործատուներին մատուցվող բոլոր ծառայություններն իրականացվում են անվճար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում՝ գործատուների մոտ առկա աշխատուժի պահանջարկը լրացնելու նպատակով։
ՄՍԾ-ն իրականացնում է մի շարք գործառույթներ, որոնք ուղղված են աշխատաշուկայի պահանջարկի և առաջարկի համադրմանը։ Մասնավորապես՝ ծառայությունը տրամադրում է աջակցություն աշխատուժի պահանջարկի լրացման համար, ինչպես նաև տեղեկատվություն զբաղվածությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ։
Ծառայության շրջանակում իրականացվում է թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվության հավաքագրում և տարածում, կազմակերպվում են թափուր աշխատատեղերի տոնավաճառներ, ինչպես նաև իրականացվում է գործատուների կողմից ներկայացված չափորոշիչներին համապատասխան թեկնածուների ընտրություն։ Ընտրված թեկնածուներին ներկայացվում են համապատասխան աշխատատեղերը։
Նախարարությունը կոչ է անում այն գործատուներին, որոնք ունեն աշխատակիցների կարիք, գրանցել իրենց թափուր աշխատատեղերը www.e-work.am հարթակում կամ կապ հաստատել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ։ Տեղեկատվություն ստանալու համար հնարավոր է նաև դիմել ՄՍԾ Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչություն՝ 060 65 27 17 և 060 65 27 01 հեռախոսահամարներով։
Նշվում է, որ Միասնական սոցիալական ծառայության կողմից գործատուներին մատուցվող բոլոր ծառայություններն իրականացվում են անվճար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/02 22:00
Մարտի 2-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/02 19:19
Մարտի 2-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 2-ի բիզնես լուրերը
2026/03/02/ 22:00 -
Մարտի 2-ի կարևոր լուրերը
2026/03/02/ 19:19 -
Քո Crypto հաշիվը՝ արդեն EvocaTOUCH-ում
2026/03/02/ 18:40 -
Մեղրիին է վերադարձվել 3.15 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք
2026/03/02/ 18:09 -
Աբու Դաբիի եռակողմ հանդիպումը չի չեղարկվում. Զելենսկի
2026/03/02/ 18:07 -
Միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է որոշում Իրանի դեմ ռшզմական գործողությունը դադարեցնելու պայմանները. Հեգսեթ
2026/03/02/ 18:06 -
Փոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգում
2026/03/02/ 18:03 -
Թիմում վստահության մթնոլորտ ստեղծելու 7 արդյունավետ տարբերակ
2026/03/02/ 17:39 -
«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը
2026/03/02/ 17:15 -
Ձեռք կբերվի մետրոյի 48 նոր վագոն
2026/03/02/ 17:14
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
TOON EXPO. նախապատրաստական փուլ
AI NEWS | Ռոբոտները արդեն աշխատում են․ ի՞նչ է փոխվում շուկայում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 1, 2026 Թ.