ABNews

Մի փոքր շոգելու ենք․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Լուրեր | 2026/06/18 11:53

Մի փոքր շոգելու ենք․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Հունիսի 18-ից 20-ը ընկած ժամանակահատվածում հարավ-արևմտյան տակոդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, ըստ «Հայհիդրոմետ»–ի անխատեսումների, Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով։

Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն հունիսի 20-ին, Արարատյան դաշտում հասնելով մինչև 36-ից 37 աստիճանի, Երևանում մինչև 35 աստիճանի, Սյունիքի հովտային գոտում մինչև 36 աստիճանի, որից հետո, հունիսի 21-ից սկսած օդի ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կսկսի նվազել։

Չնայած օդի ջերմաստիճանի բարձրացմանը, հատկապես Հանրապետության հյուսիսային շրջաններում, գիշերը երբ երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևները կպահպանվեն։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը