Մեքսիկայում կրակել են զբոսաշրջիկների վրա. կան վիրավորներ ու զոհ

Մեքսիկայում կրակել են զբոսաշրջիկների վրա. կան վիրավորներ ու զոհ

Մեքսիկայի մայրաքաղաքից հյուսիս գտնվող Տեոտիհուականի հնագիտական համալիրում զինված անձը կրակ է բացել զբոսաշրջիկների ուղղությամբ։ Միջադեպի հետևանքով զոհվել է մեկ կանադացի, իսկ առնվազն 13 մարդ վիրավորվել է, հայտնում են իշխանությունները։

Կասկածյալը Մեքսիկայի 27-ամյա քաղաքացի Խուլիո Սեսար Խասսոն է։ Իշխանությունների տվյալներով՝ Խասսոն միջադեպից հետ ինքնասպանություն է գործել։ Նրա մոտ հայտնաբերվել են ատրճանակ, դանակ և զինամթերք։

Տեղական իշխանությունները հայտնում են, որ յոթ մարդ ստացել է հրազենային վնասվածքներ։ Մյուս տուժածների վնասվածքների մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Հիվանդանոց տեղափոխվածների թվում են ԱՄՆ վեց քաղաքացի, երեք կոլումբիացի, մեկ ռուս, երկու բրազիլացի և մեկ կանադացի։ Տուժածներից ամենափոքրը 6 տարեկան է, ամենատարեցը՝ 61։

Տեղական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերում և լուսանկարներում երևում է, թե ինչպես է զինված անձը կանգնաւրգիծ բո գագաթին, իսկ զբոսաշրջիկները փորձում են ապաստան գտնել։ Տեսագրություններում լսվում են կրակոցները։