Meta-ն ներկայացրել է նոր սերնդի խելացի ակնոց
Լուրեր |
Meta-ն իր ամենամյա Meta Connect համաժողովում ներկայացրել է նոր սերնդի խելացի ակնոց:
«Ֆեյսբուքի», «Ինստագրամի» և «Վոթսափի» սեփականատեր Meta-ն իր ամենամյա Meta Connect համաժողովում ներկայացրել է նոր սերնդի խելացի ակնոց, որը աշխատում է արհեստական բանականությամբ։
Մարկ Ցուկերբերգը, բեմ բարձրանալով Կալիֆորնիայում գտնվող ընկերության գլխամասում, հայտարարել է աշխարհահռչակ Ray-Ban և Oakley բրենդների հետ համագործակցության մասին։ Նորույթներից մեկը Meta Ray-Ban Display մոդելն է՝ բարձր լուծաչափով ներկառուցված էկրանով, որը թույլ է տալիս օգտատերերին տեսազանգեր կատարել և հաղորդագրություններ ստանալ անմիջապես ակնոցի միջով։ Այն ունի նաև 12 մեգապիքսելանոց տեսախցիկ։ Բացի այդ, ներկայացվել է նեյրո-թևնոց, որը աշխատում է ակնոցների հետ զուգահեռ՝ հնարավորություն տալով պարզ ձեռքի շարժումներով ուղարկել հաղորդագրություններ կամ կատարել այլ գործողություններ։
Meta-ի բիզնես հաջողությունները ստվերվում են հասարակական ճնշումներով։ Նյու Յորքում՝ ընկերության կենտրոնի դիմաց, հավաքվել էին ծնողներ և ակտիվիստներ՝ պահանջելով երեխաների ավելի խիստ պաշտպանություն սոցիալական ցանցերում։ Մի քանի օր առաջ ԱՄՆ Սենատում նախկին աշխատակիցները վկայեցին, որ Meta-ն թաքցնում է հնարավոր վնասները, որոնք կարող են առաջանալ երեխաների համար VR արտադրանքներից։ Ընկերությունը բոլոր մեղադրանքները անվանել է «անհեթեթ»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․