ABNews

Մեսսին պաշտոնապես ավարտում է մրցելույթներն Արգենտինայի հավաքականում

Լուրեր | 2026/08/31 19:49

Մեսսին պաշտոնապես ավարտում է մրցելույթներն Արգենտինայի հավաքականում

«Ոսկե գնդակի» ութակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին պաշտոնապես ավարտում է մրցելույթներն Արգենտինայի ազգային հավաքականում

«Ոսկե գնդակի» ութակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին պաշտոնապես ավարտում է մրցելույթներն Արգենտինայի ազգային հավաքականում։

«Աշխարհի առաջնության եզրափակիչից անցած ժամանակից և երկար մտորումներից հետո ցանկանում եմ բոլորին հայտնել, որ հեռանում եմ ազգային հավաքականից։ Դա ցավոտ որոշում էր, և այն դեռ խորապես ազդում է ինձ վրա, սակայն գիտեմ, որ հիմա ճիշտ ժամանակն է»,- գրել է Մեսսին Instagram-ում։

39-ամյա Մեսսին Իսպանիայի առաջնության, «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ Հարձակվողը նաև ֆուտբոլի պատմության միակ խաղացողն է, որը ութ անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը