Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել առաջիկայում ստորագրել Խաղաղության համաձայնագիրը
Լուրեր |
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել առաջիկայում ստորագրել Խաղաղության համաձայնագիրը:
Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ողջունելով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և երկու երկրի հարաբերությունների կարգավորման գործընթացում գրանցված առաջընթացը:
«Բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վճռականությունը՝ դադարեցնելու երկարատև հակամարտությունը, ինչպես նաև այդ հարցում Միացյալ Նահանգների նշանակալի ներդրումը, որը հիմնված է վերջին տարիներին այդ թվում՝ ԵՄ միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների վրա»,- ասված է հայտարարության մեջ։
Պատգամավորները կոչ են արել առաջիկայում ստորագրել խաղաղության համաձայնագիրը:
«Երկու երկրների միջև ներքին, երկկողմ և միջազգային փոխադրումների համար հաղորդակցությունների բացման մասին քաղաքական համաձայնությունը, որը հիմնված է պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքների վրա, կարևոր առաջընթաց է։ Ընդգծում ենք երկրի հարավով երթուղու զարգացման և կառավարման հարցում Միացյալ Նահանգների և երրորդ կողմերի հետ գործակցելու՝ Հայաստանի մտադրությունը, ողջունում ենք ներդրումներ կատարելու՝ Միացյալ Նահանգների պատրաստակամությունը։ Այս կարևորագույն նախագծի իրականացումը կբացահայտի Հարավային Կովկասի հսկայական ներուժը: Տարածաշրջանը կդառնա առևտրի և տնտեսական բարգավաճման կենտրոն՝ փոխադարձաբար օգուտ բերելով բոլոր երկրներին»,- ասված է հայտարարությունում։
Պաշտոնյաները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմաթիի հռչակագրին՝ հույս հայտնելով, որ դա կնպաստի սահմանազատման գործընթացին, կհանգեցնի Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի լիակատար դուրսբերմանը։ Նաև եվրոպացի պաշտոնյաները կոչ են անում լուծել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և ԼՂ-ից տեղահանված հայերի հարցերը:
«Եվրամիությունը պատրաստ է հետագայում ևս նպաստել տարածաշրջանում կարգավորման գործընթացին։ Այն կարևոր է նաև Հայաստանի տնտեսական և պաշտպանական հարաբերությունների դիվերսիֆիկացման ջանքերի և եվրոպական ձգտումների համատեքստում»,- նշված է հայտարարությա մեջ:
Եվրախորհրդարանի պատգամավորները նաև նշել են, որ Թուրքիայի կառուցողական ներգրավվածությունը մեծ նշանակություն կունենա Վաշինգտոնում գրանցված առաջընթացի ամրապնդման համար։
«Կոչ ենք անում Անկարային՝ արձագանքել Հայաստանի պատրաստակամությանը՝ կարգավորելու երկկողմ հարաբերությունները և բացելու Հայաստան-Թուրքիա սահմանը»,- ասված է հայտարարության մեջ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․