Մենք մեր ձևավորած Հայաստանը պետք է պաշտպանենք շատ պինդ և սկզբունքային․ ՀՀ վարչապետ

Այսօրվա Հայաստանով պետք է հպարտանալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանը պետք է պաշտպանել ամուր և սկզբունքային դիրքերից։

«Մենք մեր ձևավորած Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանենք շատ պինդ, շատ ամուր, շատ սկզբունքային, որովհետև մենք ձևավորել ենք մի երկիր, որն ունի հեռանկար»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ այսօրվա Հայաստանով պետք է հպարտանալ։

«Հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների։ Մենք հաղթահարել ենք ուրիշների կողմից մեզ պարտադրված հայրենասիրության մոդելները։ «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսն իրականացված է»,- նշել է Փաշինյանը։