Հայաստանի և Ղազախստանի Սահմանադրական դատարանների միջև հուշագիր է ստորագրվել
Լուրեր |
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունն ընդյալնել նաև երկու երկրների Սահմանադրական դատարանների աշխատակազմերի միջև։
Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի հրավերով Աստանա կատարած այցի շրջանակներում 2025 թվականի օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության սահմանադրական դատարանների նախագահներ Արման Դիլանյանը և Էլվիրա Ազիմովան, Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի (ք․ Աստանա) միջազգային ընդունելությունների սրահում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության Բարձր դատարանների միջև։
ՍԴ–ից հայտնում են, որ հուշագրի նպատակն է նպաստել իրավական ոլորտում փոխգործակցության և համագործակցության շրջանակի ստեղծմանը, սահմանադրական արդարադատության ոլորտում փորձի փոխանակմանը, երկու երկրներում սահմանադրական իրավունքի և դրա գործնական կիրառման ուսումնասիրությանը՝ սահմանադրական իրավունքի ոլորտում վեճերի լուծման համատեքստում՝ ձգտելով խթանել սահմանադրական արդարադատությունը և երաշխավորել համընդհանուր ճանաչում ունեցող ժողովրդավարական սկզբունքները, ինչպես նաև մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպանության երաշխիքները։
Կարևորելով հուշագրի ստորագրմամբ հարաբերությունների նոր փուլի մեկնարկը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ Հուշագրով նախանշված դրույթները գործնականում կիրականացվեն՝ դառնալով սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ղազախական արդյունավետ համագործակցության գրավական։
Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Էլվիրա Ազիմովան նշել է, որ իրենց համար շատ հետաքրքիր է սահմանադրական արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության իրավակիրառ պրակտիկան՝ համոզմունք հայտնելով, որ Հուշագրի ստորագրումը կարևոր հիմք է երկու երկրների Բարձր դատարանների միջև հարաբերությունների առավել զարգացման համար։
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունն ընդյալնել նաև երկու երկրների Սահմանադրական դատարանների աշխատակազմերի միջև։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․