Հունվարի 12-ից 18-ը ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 635 դեպք, որոնցից 185-ը՝ արտակարգ։
Մասնավորապես, արձանագրվել է՝
-
հրդեհի 66 դեպք,
-
ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 50,
-
մերկասառույցի՝ 32,
-
առատ ձյան և ձնաբքի՝ 7-ական,
-
զինամթերքի հայտնաբերման՝ 6,
-
թունավորման, փլուզման և ինքնասպանության փորձի՝ 4-ական,
-
պայթյունի, ուժեղ քամու և կենսաապահովման համակարգերում վթարի՝ 2-ական դեպք,
-
ինչպես նաև դարափուլի, քարաթափման, դիակի հայտնաբերման և դժբախտ պատահարի՝ 1-ական դեպք։
Բացի այդ, գրանցվել է 194 կենցաղային կանչ, հրդեհի ծագման սպառնալիքի 32, հրդեհի կեղծ կանչի 17 և կեղծ ահազանգի 12 դեպք, ինչպես նաև 190 այլ տարբեր բնույթի միջադեպեր։
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ հանրապետության տարբեր հատվածներում գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 167 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 335 քաղաքացու և անվտանգ տարածք են տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 192 տրանսպորտային միջոց։
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 95 մարդ, զոհվել՝ 19-ը։ Փրկարարական գործողությունների արդյունքում հաջողվել է փրկել 5 քաղաքացու։

