ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է հանրապետությունում ապրիլի 21-22-ի օպերատիվ իրավիճակը։
Մեկ օրում բացահայտվել է 149 հանցագործություն, որոնցից մեկը՝ նախկինում կատարված։
Ամենաշատը՝ 58 դեպք, վերաբերում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ զրկված անձանց կողմից մեքենա վարելուն։
Բացահայտվել է նաև 19 դեպք թմրանյութի հայտնաբերման, 9 դեպք ֆիզիկական ներգործության, ինչպես նաև 8-ական դեպք մարմնական վնասվածք պատճառելու և գողության։
Գրանցվել են նաև խարդախության, գույքի վնասման, փաստաթղթերի կեղծման, զենք-զինամթերքի առգրավման և այլ հանցագործություններ։
Ոստիկանությունը հայտնել է, որ հայտնաբերվել է 12 հետախուզվող, 2-ը կամավոր ներկայացել են, ինչպես նաև գտնվել է 1 անհայտ կորած անձ։
Ճանապարհատրանսպորտային պատահարների մասով՝ մեկ օրում գրանցվել է 13 վթար, որոնց հետևանքով 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

