ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում․ Զելենսկի
Լուրեր |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում․ Զելենսկի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում, կարծում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինի հետ։ Հաստատ ոչ Մոսկվայում և ոչ էլ Կիևում։ Բայց կան շատ վայրեր, որտեղ կարելի է հանդիպել՝ Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում»,- ասել է նա իտալական RAI ռադիոկայանին տված հարցազրույցում։
Զելենսկին նաև հայտնել է ԱՄՆ-ի մասնակցությամբ բանակցային գործընթացի շարունակման մասին, որոնք կենտրոնացած էին Մերձավոր Արևելքի վրա։
Հունվարի 28-ին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել էր Զելենսկուն ուղղված հրավերը՝ ժամանել Մոսկվա, եթե վերջինս ցանկանում է անձնական հանդիպում ունենալ Պուտինի հետ։ Դիվանագետն ընդգծել էր, որ Մոսկվան պատրաստ է ապահովել Զելենսկու անվտանգությունը և աշխատանքի համար անհրաժեշտ պայմանները։ Ուշակովը նաև նշել էր, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել Պուտինի և Զելենսկու շփումներից, սակայն այդ շփումները պետք է լինեն պատրաստված և արդյունքին միտված։
Հենց որ Ռուսաստանը երաշխավորեց Զելենսկու անվտանգությունն ու աշխատանքային պայմանները, վերջինս փոխեց հռետորաբանությունը։ Նա հայտարարեց, որ մտադիր չէ մեկնել Մոսկվա և հանդիպում առաջարկեց արդեն Կիևում՝ միաժամանակ իր պնդումներն այնպես ձևակերպելով, ասես հենց ռուսական կողմն է շահագրգռված նման շփումներով։ Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել էր, որ հենց Զելենսկին է Պուտինի հետ հանդիպում խնդրել, և ոչ թե հակառակը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/09 17:35
Լիբանանը հրադադարի անբաժանելի մասն է. Ղալիբաֆ
Լիբանանը հրադադարի անբաժանելի մասն է. Ղալիբաֆ
-
ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհուրդը ստուգել է Ցեղասպանության հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքը
2026/04/09/ 17:54 -
Լիբանանը հրադադարի անբաժանելի մասն է. Ղալիբաֆ
2026/04/09/ 17:35 -
Իրանական պшտերազմը ապրիլին կրկնապատկել է Ռուսաստանի նավթային հիմնական եկամուտները․ Reuters
2026/04/09/ 17:32 -
Թրամփը մեղադրել է CNN-ին Իրանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
2026/04/09/ 17:30 -
ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարից մի քանի ժամ առաջ առևտրականները 1 միլիարդ դոլարի խաղադրույք են կատարել․ Reuters
2026/04/09/ 17:28 -
Մեկ օրում հայտնաբերվել են 9 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ
2026/04/09/ 17:24 -
Ընկերության տնօրենը թաքցրել է 56 աշխատակցի աշխատավարձերը
2026/04/09/ 17:17 -
Վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՊԵԿ
2026/04/09/ 17:12 -
ՏԿԵ նախարարն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են ավիացիոն, տրանսպորտային ոլորտներին առնչվող հարցեր
2026/04/09/ 17:07 -
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
2026/04/09/ 16:05
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 8, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 6, 2026 Թ․