Մեկնարկում է սեպտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը
Լուրեր |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2025-2026 ուստարվա «Ամսվա լավագույններ» (սեպտեմբեր) մրցութային հայտերի ընդունումը:
Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ հետևյալ անվանակարգերում.
1) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն,
2)Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ,
3) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ՝ հետևյալ բնագավառներում՝
ա. «Հայոց լեզու և գրականություն»,
բ. «Հայրենագիտություն»,
գ. «Օտար լեզուներ»,
դ.«Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)»,
ե. «Հասարակություն, հասարակական գիտություններ»,
զ. «Արվեստ և արհեստ»,
է. «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»,
4) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն դասվար,
5) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն խմբակավար,
6) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի լավագույն օգնական,
7) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան,
8) Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն,
9)Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն մեթոդիստ՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ,
10)Նախադպրոցական ուսումնական հաստատության (այդ թվում՝ նախակրթարանի) լավագույն դաստիարակ (երաժշտության դաստիարակ, ֆիզկուլտուրայի հրահանգիչ),
11)Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի (այսուհետ՝ ՏՄԱԿ) (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հոգեբան,
12)ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն սոցիալական մանկավարժ,
13)ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հատուկ մանկավարժ:
Մրցույթին կարող են մասնակցել.
1) հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը,
2) հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի տեղակալը,
3) հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը,
4)ՏՄԱԿ-ի կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության մանկավարժական աշխատողը։
Մասնակիցները մրցութային հայտերը պետք է ներկայացնեն իրենց հաստատության լիազոր մարմնին (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ, իսկ ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության դեպքում՝ [email protected] էլեկտրոնային հասցեին)՝ մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ (ժամը՝ 18:00):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
- դիմում՝ ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարարին,
- անձը հաստատող փաստաթուղթ (PDF տարբերակով),
- տեղեկանք աշխատավայրից (PDF տարբերակով),
- լրացված ու կցված ձևաչափը (ներկայացնել Word տարբերակով),
- կարգով պահանջվող նյութերը:
Կարգով սահմանված՝ մրցութային հայտերին ներկայացված պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու ԿԶՆԱԿ-ի և ՀՄԿ-ի կողմից:
Կարգով պահանջվող փաստաթղթերից բացի՝ այլ փաստաթղթեր (հավաստագրեր, վկայականներ, տեղեկանքներ և այլն) չկցել։ Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-59-96-20 հեռախոսահամարին:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/05 22:00
Մարտի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/05 19:19
Մարտի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 5-ի բիզնես լուրերը
2026/03/05/ 22:00 -
Մարտի 5-ի կարևոր լուրերը
2026/03/05/ 19:19 -
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
2026/03/05/ 18:55 -
Իրանը հերքում է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին տեղեկությունը
2026/03/05/ 17:59 -
Իրանի ԶՈւ ԳՇ կողմից Ադրբեջանի դեմ hարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է. Ադրբեջանի ՊՆ
2026/03/05/ 17:57 -
ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները
2026/03/05/ 17:49 -
Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով 23,000 չվերթ է չեղարկվել
2026/03/05/ 17:46 -
Հիմա Վրաստանում ոչ մի բեռնատար կանգնած չէ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
2026/03/05/ 17:38 -
Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է
2026/03/05/ 17:33 -
Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/05/ 16:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk