Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ և համայնքապետարանի աջակցությամբ մեկնարկում են «Metsamor Cinema Town»-ի ստեղծման ակտիվ շինարարական աշխատանքները: Համալիրի տարածքը հագեցած կլինի լիամասշտաբ նկարահանման դեկորացիաներով, որոնք կվերարտադրեն եվրոպական տարբեր քաղաքների փողոցներն ու թաղամասերը, ինչը թույլ կտա արտասահմանյան տեղանքների նկարահանումներն իրականացնել անմիջապես Հայաստանում:
Առաջին նախագիծը, որը կիրականացվի կինոհամալիրում, կդառնա հայ-ֆրանսիական «Կոմիտաս» ֆիլմը:


