ABNews

Մայիսի 27-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/05/27 19:19

Մայիսի 27-ի բիզնես լուրերը

Վարորդական իրավունքի վերականգնման կարգը կփոխվի
1 տարվա զրկումից հետո վարորդը կարող է մեկ անգամ առանց քննության վերականգնել իրավունքը՝ 50,000 դրամով։ Կսահմանվի 1 տարվա փորձաշրջան՝ ընդամենը 6 բալով։

ՌԴ-ից համաձայնագրի չեղարկման սպառնալիք չկա
ՏԿԵՆ-ը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունները վառելիքի և ադամանդի մատակարարումների վերաբերյալ։

Զինծառայողների համար նոր պատվովճարներ
2 տարվա պայմանագրի դեպքում՝ 1.5 մլն դրամ, 5 տարվա դեպքում՝ 5 մլն դրամ։

Թանգարանների աշխատակիցների աշխատավարձերը կաճեն
Հուլիսից միջինում կավելանան 57%-ով՝ հասնելով մոտ 200 հազար դրամի։

Զբոսաշրջությունը՝ 453 հազար այցելու
2026թ․ առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 453,138 զբոսաշրջիկ։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Հորմուզի նեղուցով անցման նոր կարգ է սպասվում
Իրանը հայտարարել է նավերի անցման պայմանների փոփոխության մասին, սակայն մանրամասները դեռ չեն հրապարակվել։

Մեծ Բրիտանիան քննարկում է հարկերի կտրուկ բարձրացում
Կապիտալի հարկը կարող է հասնել 40-45%-ի՝ բյուջեն համալրելու նպատակով։

Գազայի վերականգնումը՝ վտանգի տակ
Խոստացված 7 մլրդ դոլարը դեռ չի տրամադրվել, ծրագրերը կանգ են առել։

ԵԿԲ-ն կարող է բարձրացնել տոկոսադրույքները
Էներգետիկ ճգնաժամի և գնաճի աճի ֆոնին Եվրոպայում սպասվում է խստացում դրամավարկային քաղաքականության մեջ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը