ABNews

Մայիսի 18-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/05/18 19:19

Մայիսի 18-ի բիզնես լուրերը

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Ինչ անել, եթե կորցրել եք ԱՄՆ վիզան
ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս անհապաղ դիմել ոստիկանություն, տեղեկացնել դեսպանատանը և լրացնել նոր DS-160 ձևաթուղթ՝ նոր վիզայի դիմելու համար։

Տրանսպորտում տոմսերի վավերացումները աճել են
Վավերացումների թիվը մեկ շաբաթում աճել է 9.4%-ով՝ հասնելով 3.37 միլիոնի՝ վերահսկողության խստացման արդյունքում։

Մսի արտադրությունը՝ 8,483 տոննա
2026-ի առաջին եռամսյակում մսի արտադրությունը կազմել է 8,483.2 տոննա, սակայն երշիկեղենի և կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է։

Գնաճի կանխատեսում՝ մոտ 4%
ԿԲ-ն մայիսին կանխատեսում է շուրջ 4% գնաճ՝ պայմանավորված ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։

Ներքին առևտուրը շարունակում է աճել
2026-ի առաջին եռամսյակում առևտրի շրջանառությունն աճել է 2.1%-ով, հիմնականում մեծածախ և մանրածախ վաճառքի հաշվին։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Գլոբալ բիզնեսը կրել է $25 մլրդ վնաս
Իրան-ԱՄՆ հակամարտության ֆոնին ընկերությունները բախվել են մատակարարման խափանումների և վառելիքի թանկացման։

Չինաստանը մեծ գնումներ կկատարի ԱՄՆ-ից
Պեկինը պարտավորվել է մինչև 2028 թվականը գնել առնվազն 17 մլրդ դոլարի ամերիկյան արտադրանք։

Հորմուզի նեղուցը դառնում է վճարովի
Իրանն առաջարկում է նոր երթուղի և ծառայություններ՝ նավերի համար, որոնք կգործեն վճարովի հիմունքներով։

ԱՄԷ-ն լքում է ՕՊԵԿ-ը տնտեսական հաշվարկներով
Երկիրը նպատակ ունի ինքնուրույն ձևավորել իր էներգետիկ քաղաքականությունը և ընդլայնել արտահանման հնարավորությունները։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը