Մարզերում երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրով աջակցություն է ստացել 2537 շահառու
Լուրեր |
Խոսքը մարզերում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի մասին է։
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 11–ի նիստում որոշեց լրացուցիչ 400 մլն դրամ հատկացնել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի իրականացման համար։
Խոսքը մարզերում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի մասին է։
2025 թվականի համար Ծրագրերի տարեկան ճշտված բյուջեն կազմում է 2,1 մլրդ դրամ, որն ըստ եռամսյակների բաշխվել է համամասնորեն։ Այս տարվա հոկտեմբերի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 2537 շահառու, որոնց վճարվել է շուրջ 2 մլրդ 71 մլն դրամ, որից 495-ը մարզում հիփոթեքի աջակցության ծրագրով (520,261,599 դրամ), 507-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (18,022,747 դրամ), 1535-ը՝ հիփոթեքի մարման աջակցության ծրագրով (1,532,723,993 դրամ)։
Այս ցուցանիշները պայմանավորված են Ծրագրերի շրջանակում դիմումների թվի աննախադեպ աճով, այդ թվում՝ 3-րդ և հաջորդ երեխա ունեցողների թվով, որի դեպքում աջակցության չափը կազմում է մինչև 2 մլն դրամ։
Ներկայացվող նախագծով առաջարկվում է Ծրագրերի շրջանակներում 2025 թվականի չորրորդ եռամսյակում դիմած/դիմող շուրջ 614 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 400 մլն դրամ։
Հաշվի առնելով Ծրագրերի համար դիմողների թվի աննախադեպ աճը, ինչպես նաև փաստացի ցուցանիշների հիման վրա կատարված կանխատեսումները՝ 2025 թվականի չորրորդ եռամսյակի համար կպահանջվի ևս 400 մլն դրամ շուրջ 614 շահառուի վճարում իրականացնելու համար, այդ թվում՝ 130-ը մարզում հիփոթեքի աջակցության ծրագրով (յուրաքանչյուրին միջինում 1 մլն դրամ), 219-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով (յուրաքանչյուրին միջինում 35 հազ․ դրամ), 265-ը՝ հիփոթեքի մարման աջակցության ծրագրով (յուրաքանչյուրին միջինում 990 հազ. դրամ)։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
2026/01/16/ 19:19 -
Տեխնոլոգիական ոլորտի տաղանդավոր մասնագետները՝ աշխատաշուկայի կարևոր մաս
2026/01/16/ 18:53 -
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
2026/01/16/ 17:43 -
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
2026/01/16/ 17:12 -
Կասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը
2026/01/16/ 17:07 -
Կառավարությունում շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունների քննարկումները
2026/01/16/ 17:02 -
Աճուրդի է հանվել Թուփաք Շաքուրի ամենավաղ հայտնի ձայնագրություններից մեկը՝ 1988 թվականից
2026/01/16/ 16:54 -
2025 թվականը կրիպտոշուկայում․ ռեկորդային աճ, մակրոռիսկեր և անցում ինստիտուցիոնալ փուլ
2026/01/16/ 16:13 -
Ազատազրկման փոխարեն ծառայություն և վճար՝ 27-37 տարեկան հետախուզման մեջ գտնվողների համար․ նախագիծ
2026/01/16/ 14:11 -
Մաքսատուրքի վերադարձ՝ էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների համար․ ծրագրի շահառուները
2026/01/16/ 13:21
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․