Մարտի 31-ի կարևոր լուրերը

Ինչ է կատարվում Հայաստանում և աշխարհում

Քրեական վարույթ՝ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով
Եկեղեցում տեղի ունեցած դեպքի առթիվ 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Մայր Աթոռի արձագանքը
Մայր Աթոռը դատապարտել է միջադեպը՝ այն որակելով հավատացյալների զգացումները վիրավորող և պառակտում առաջացնող։

Կապան-Երևան չվերթների վերականգնում
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները՝ շաբաթական 5 չվերթ հաճախականությամբ։

Հարված Սպահանում
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի Սպահան քաղաքում գտնվող զինամթերքի խոշոր պահեստին։

Իրան–Թուրքիա քննարկումներ
ԱԳ նախարարներ Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային զարգացումները։

ԱՄՆ–Իրան հնարավոր համաձայնագիր
Սպիտակ տունը հաստատել է, որ Թրամփը ցանկանում է մինչև ապրիլի 6-ը հասնել Իրանի հետ գործարքի։

Հորմուզի նեղուցի օրենքի նախագիծ
Իրանը քննարկում է նեղուցի վերահսկման և սահմանափակումների վերաբերյալ օրինագիծ։

ԱՄՆ-ի դիրքորոշումը նեղուցի հարցում
Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կմնա բաց՝ անկախ Իրանի քայլերից։

Պատերազմի ֆինանսավորման հարցը
Թրամփը չի բացառել արաբական երկրների աջակցությունը Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորման համար։

Լավրովի կոչը
ՌԴ ԱԳ նախարարը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և չներքաշել այլ երկրներին հակամարտության մեջ։

Իրանի հայտարարությունը բանակցությունների մասին
Թեհրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների անցկացումը՝ նշելով, որ նման շփումներ չեն եղել։

ԱՄՆ–Վրաստան շփումներ
Մարկո Ռուբիոն և Իրակլի Կոբախիձեն քննարկել են տարածաշրջանային կայունությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։