Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նախատեսվում է կրճատել. հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին
Լուրեր |
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 15-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել երկու օրենսդրական նախաձեռնության: Այս մասին փոխանցում է Լուրերը: Քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ օրենքի նախագծով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսվա փոխարեն սահմանել 18 ամիս: Օրենքի գործողությունը տարածվելու է 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա: Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:
Նախարարի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին, այն կքննարկվի Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 16-ին գումարվելիք արտահերթ նիստում:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Եսաի Մկրտչյանի տեղեկացմամբ՝ օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի հստակեցնել ԱԱԾ գործառույթների շրջանակը և բարձրացնել կադրային քաղաքականության արդյունավետությունը:
Նախատեսվում է, որ նախագծերի ընդունման արդյունքում ծառայության հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման արտաքին հետախուզական գործունեության իրականացման իրավասությունը կդադարեցվի, ԱԱԾ-ի կողմից կիրականացվի արտաքին հակահետախուզական գործունեություն, ծառայությունն իրավասություն կունենա պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց կերպով ստանալու հասանելիություն իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին և (կամ) տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ հեռակա հասանելիության ռեժիմում, կնախատեսվեն ծառայությունը՝ առավելապես սահմանապահ զորքերը և հատուկ ստորաբաժանումները համալրելու համար անհրաժեշտ լրացուցիչ իրավակարգավորումներ, ինչպես նաև կարդիականացվեն օրենքներում առկա մի շարք դրույթներ:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Եսաի Մկրտչյանի տեղեկացմամբ Կառավարության առաջարկով ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը լրացվել է նոր՝ 5-րդ հոդվածով, որի նպատակն է օրենքում հստակ ամրագրել ԱԱԾ խորհրդանիշների՝ դրոշի և զինանշանի վերաբերյալ իրավական հիմքերը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ-ի՝ դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56 -
Դատարանը երկու ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի կալանքը
2026/04/23/ 16:53 -
Ռուսաստանում աճել է միլիարդատերերի թիվն ու կարողությունը՝ պատերազմի և պատժամիջոցների ֆոնին․ ովքեր են առաջատարները
2026/04/23/ 16:22 -
«Պատիվ ունեմ» ծրագրով տարկետման շեմը կիջեցվի
2026/04/23/ 16:20 -
2027-ից կգործեն օդի որակի գնահատման նոր չափանիշներ և մոնիթորինգի համակարգ
2026/04/23/ 16:15 -
Մայքլ Ջեքսոնի պաշտամունքային ձեռնոցը աճուրդի է հանվել․ հայտնի է նախնական գինը
2026/04/23/ 15:51 -
«Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումը վերսկսվել է Սլովակիա
2026/04/23/ 15:48 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում ապրիլի 24-ին
2026/04/23/ 15:29 -
Ինչ է սպասվում Կասկադին․ միլիարդների ներդրումներ․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/04/23/ 15:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․