ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը նախազգուշացրել է, որ արհեստական բանականությունը կարող է այնքան հզոր դառնալ, որ սպառնալիք ներկայացնի մարդկության գոյությանը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ես կիսում եմ ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունն առ այն, որ առաջադեմ արհեստական բանականությունը կարող է գոյաբանական սպառնալիք ստեղծել մարդկության համար», - Ժնևում սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ասել է Թյուրքը՝ հաջորդ ամիս իր երկրորդ ժամկետը սկսելուց առաջ ունեցած ծավալուն ելույթում։
«Այսօր ես կոչ եմ անում համապարփակ ջանքեր գործադրել արհեստական բանականության անվտանգության և պաշտպանվածության շուրջ անսասան երաշխիքներ ստեղծելու համար, քանի դեռ ուշ չէ», - ասել է նա։
Թյուրքը, առանց կոնկրետ անուններ նշելու, նախազգուշացրել է, որ ընդամենը մի քանի մարդ «գրեթե անսահմանափակ իշխանություն ունի արհեստական բանականության նկատմամբ»։
«Առնվազն անհրաժեշտ է, որ արհեստական բանականության ոլորտում առաջատար երկրները և դրա մատակարարման շղթաներում ներգրավված կողմերը համախմբվեն և համաձայնության գան հստակ սահմանների շուրջ», - ասել է նա։


