ABNews

ՄԱԿ-ը պարենային ապրանքների համաշխարհային գների աճ է արձանագրում

Միջազգային անցուդարձ | 2026/09/04 13:52

ՄԱԿ-ը պարենային ապրանքների համաշխարհային գների աճ է արձանագրում

Օգոստոսին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պարենային գների ինդեքսը հուլիսի մակարդակի համեմատ աճել է 1,9%-ով։ Ինչպես հայտնել են FAO-ից, որը հետևում է համաշխարհային շուկայում պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխություններին, այն միջինում կազմել է 133,3 կետ, ինչը 2,5%-ով բարձր է, քան մեկ տարի առաջ։

Նշվում է, որ այդ աճը պայմանավորված է մատակարարումների վերաբերյալ մտահոգություններով։ Անբարենպաստ եղանակային պայմանները, Մերձավոր Արևելքում հակամարտությունը և Սև ծովում առևտրի լոգիստիկ խնդիրները դարձել են հիմնական պարենային ապրանքների գների բարձրացման հիմնական պատճառները, ասվում է FAO-ի հայտարարության մեջ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը