Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ նախատեսում է հնարավորինս շուտ զրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայտարարությունն արվել է France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Մակրոնի խոսքով՝ ներկայումս ընթանում է շփումների վերականգնման գործընթաց, և հաղորդակցությունները պետք է կազմակերպվեն սեղմ ժամկետներում։ Նա նշել է, որ զրույցը կարող է կայանալ առաջիկա շաբաթների ընթացքում։
Ֆրանսիայի նախագահը այսպես է արձագանքել լրագրողի հարցին, ով հիշեցրել է նրա ավելի վաղ հայտարարությունը այն մասին, որ օգտակար կլիներ ուղիղ շփում ունենալ Ռուսաստանի նախագահի հետ։
Միաժամանակ Մակրոնը ընդգծել է, որ կարճաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է շարունակել աջակցությունը Ուկրաինային՝ նրա պաշտպանական կարողությունների ապահովման նպատակով։
Նա նաև նշել է, որ Մոսկվայի և Կիևի միջև հնարավոր խաղաղ գործընթացը, ըստ Ֆրանսիայի դիրքորոշման, չպետք է հանգեցնի Ուկրաինայի կապիտուլյացիայի։

