Գերմանական Lufthansa ավիաընկերությունը ամռանը մոտ 20 000 կարճ հեռավորության չվերթ կկրճատի։ Պատճառը վառելիքի գների կտրուկ աճն է, որ բազմաթիվ թռիչքներ դարձրել է ոչ շահութաբեր։
Ընկերությունը հայտարարել է, որ կրճատում է եվրոպական երթուղային ցանցը, սակայն ուղևորները «նախկինի պես հասանելիություն կունենան համաշխարհային երթուղիներին, մասնավորապես՝ հեռավոր թռիչքներին»:
«Այնուամենայնիվ, ավիավառելիքի գների աճի պատճառով դա կիրականացվի զգալիորեն ավելի խնայողաբար, քան նախկինում»,— ընդգծել է ընկերությունը:
Այսպիսով, Lufthansa-ն հույս ունի տնտեսել ավելի քան 40 հազար տոննա վառելիք: Արդեն երեքշաբթի կրճատվել է 120 չվերթը, այդ թվում են Ֆրանկֆուրտից դեպի Լեհաստան և Նորվեգիա թռիչքները:

