Լիցքաթափված մարտկոցների հավաքման արշավ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող՝ վտանգավոր թափոնների ազդեցության մեղմմանն ուղղված միջոցառումների շրջանակներում նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը կազմակերպել է լիցքաթափված մարտկոցների հավաքման արշավ, որն ուղեկցվել է իրազեկման միջոցառումներով։

Արշավի արդյունքում մոտ 17 կգ թափոն հանձնվել է նախարարությանը՝ հետագա պահման և վերամշակման գործընթացը կազմակերպելու նպատակով։
 
Այսպիսի նախաձեռնությունները կարևոր են շրջակա միջավայրի պաշտպանության, հանրային իրազեկման և պատասխանատու սպառման խթանման ուղղությամբ։
 
ՇՄ նախարարությունից հիշեցնում են, որ Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղադրված է մարտկոցների և կուտակիչների հավաքման արկղ։