ABNews

LinkedIn Local Yerevan 2026-ը կմիավորի բիզնեսի առաջնորդներին, ներդրողներին և միջազգային գործընկերներին

Գործընկերային նյութեր | 2026/09/25 16:03

LinkedIn Local Yerevan 2026-ը կմիավորի բիզնեսի առաջնորդներին, ներդրողներին և միջազգային գործընկերներին

Հոկտեմբերի 3-ին Երևանում բիզնես համայնքը կհավաքվի BOLD Business 2031-ի շուրջ։ LinkedIn Local Yerevan-ի նախաձեռնությամբ անցկացվող միջոցառումը մեկ հարթակում կհամախմբի բիզնես առաջնորդների, ներդրողների, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչների, դիվանագետների և կրթական հաստատությունների էքսպերտների։

BOLD Business 2031-ը ստեղծված է ոչ միայն ներկան քննարկելու, այլև ապագայի բիզնես միջավայրի մասին խոսելու և այն ձևավորող մարդկանց ու գաղափարներին մեկ վայրում միավորելու համար։

Օրվա ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ընդլայնելու իրենց գործարար կապերը, փոխանակելու փորձն ու գաղափարները, գտնելու նոր գործընկերության հնարավորություններ և քննարկելու այն փոփոխություններն ու ուղղությունները, որոնք կարող են ազդեցություն ունենալ առաջիկա տարիների բիզնեսի և տնտեսության վրա։Միջոցառման առանցքում համագործակցությունն է՝ տեղական և միջազգային կապերի, փորձի փոխանակման և նոր հնարավորությունների ստեղծման միջոցով։

Այս տարի մեկ հարթակում են համախմբվում բիզնեսի առաջնորդները՝

●      Հիմնադիրներ, սեփականատերեր, տնօրեններ

●      Բաժինների ղեկավարներ և գլխավոր մենեջերներ

●     Դեսպանատների և  միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ

●      Պետական կառույցների առաջներդներ

Խոսնակներ

Միջոցառման գլխավոր խոսնակը (Keynote Speaker) կլինի գործարար և տեխնոլոգիական առաջնորդ Դավիթ Յանը՝ 13 ՏՏ ընկերությունների հիմնադիր կամ համահիմնադիր։

Միջոցառման ընթացքում իր փորձն ու տեսակետները կներկայացնի «Թարգեթինգ» ընկերության և «Սիմփլ Բիզնես Ակադեմիա»-ի գլխավոր տնօրեն Գոռ Կարապետյանը։

Ինտերակտիվ պանելային քննարկում

Ոլորտի թրենդներն ու ապագայի տեսլականը կքննարկեն փորձառու առաջնորդները․

Էդուարդ Հակոբյան

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Արման Բարսեղյան

«Ամերիաբանկ»-ի Տնօրինության անդամ, Մանրածախ բանկինգի տնօրեն

Էմիլ Կրոյան

«Թարգեթինգ» և «Սիմփլ Բիզնես Ակադեմիա» ընկերության համահիմնադիր և գործաֆիր տնօրեն

Արամ Փախչանյան

«Այբ» հիմնադրամի հոգաբարձուների  խորհրդի նախագահ

Ծրագիր

11:00 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԺԱՄԱՆՈՒՄ

12:00 ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

12:30 ԽՈՍՆԱԿԻ ԵԼՈՒՅԹ

13:00 ՖԱՍԻԼԻՏԱՑՎԱԾ ՆԵԹՎՈՐՔԻՆԳ

15:00 ԸՆԴՄԻՋՈՒՄ

16:00 ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

17:00 ՄԵՆԹՈՐՆԵՐ ԵՒ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ

18:00 ԺԱՄԱՆՑ

19:00 ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

20:30 ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՎԱՐՏ

LinkedIn Local Yerevan 2026 | BOLD Business 2031-ը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին՝ «ALTEZZA by Armenian Helicopters»-ում։ Մասնակցության և տոմսերի ամրագրման վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 96 277 214 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ․ հասցեին։

*գովազդ

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը