Գրադարանները պետք է վերածվեն համայնքային ակտիվ կենտրոնների
Լուրեր |
Գրադարանները պետք է վերածվեն համայնքային ակտիվ կենտրոնների:
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Գրադարանային միությունների և հաստատությունների միջազգային դաշնության (IFLA) հետ համագործակցությամբ Հայկական գրադարանային ասոցիացիան կազմակերպել է «Գրադարանների վերափոխումը դինամիկ համայնքային և մշակութային կենտրոնների» վերապատրաստման ծրագիր՝ նախատեսված գրադարանավարների համար։
Վերապատրաստումը անցկացվում է սեպտեմբերի 16-19-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, և ծրագրին մասնակցում է շուրջ 100 մասնագետ Երևանից և մարզերից։ Նախարարը ողջունել է մասնակիցներին՝ ընդգծելով, որ ծրագրի միջոցով նպատակն է կատարել ոլորտային բարեփոխումներ, որոնք կօգնեն գրադարաններին դառնալ համայնքային ակտիվ կենտրոններ՝ ընթերցանության, տեղեկատվության վերլուծության և հանրության հետ հաղորդակցության կարևոր հարթակներ։
Ծրագիրն ընդգրկում է երկու հիմնական ուղղություն՝ ընթերցանության կազմակերպման և խթանման նորարարական մեթոդներ, ինչպես նաև նորարարական ծառայություններ, տեղեկատվական գրագիտություն և հանրային գրադարանների փոխակերպում։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան գրադարանային տարածքների վերափոխման հնարավորություններին՝ գրքերի պահոցներից դեպի թվային հարթակ և համայնքային միջավայր, կքննարկվեն գրադարանների դերը 21-րդ դարում, գրքերի ընտրության և ընթերցանության խթանման արդյունավետ փորձերը, ինչպես նաև գրադարանավարի դերը ընթերցանության կազմակերպման գործում։
Նախարարը շեշտել է նաև դպրոցական և բուհական գրադարանների կարևորությունը՝ նշելով, որ դրանք պետք է լինեն ուսումնական գործընթացի մի մաս, ապահովեն գրքի և տեղեկատվության մատչելիությունը, աջակցեն ուսուցողական նախագծերին և ձևավորեն նոր, համայնքային գրադարանային մշակույթ։
Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ միջազգային փորձին, կիրառել նորարարական մեթոդներ և զարգացնել մասնագիտական հմտությունները՝ նպաստելով գրադարանների արդիականացմանը և հանրության հետ հաղորդակցության խթանմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․