ABNews

Լեբրոն Ջեյմսի և Mercedes-Maybach-ի բացառիկ համագործակցությունը․ S680-ը՝ Փեբլ-Բիչի ցուցադրությունում

Բրենդներ և շուկա | 2026/08/18 19:00

Լեբրոն Ջեյմսի և Mercedes-Maybach-ի բացառիկ համագործակցությունը․ S680-ը՝ Փեբլ-Բիչի ցուցադրությունում

Կալիֆոռնիայի Փեբլ-Բիչ քաղաքում անցկացվող հեղինակավոր Monterey Car Week ավտոշաբաթվա շրջանակում տեղի է ունեցել Mercedes-Maybach S680 բացառիկ տարբերակի շնորհանդեսը, որը NBA-ի քառակի չեմպիոն Լեբրոն Ջեյմսի և գերմանական ավտոհսկայի համատեղ նախագիծն է:

Դիզայն և անհատականացում

  • Արտաքին տեսք. MANUFAKTUR ստորաբաժանման մասնագետները մեքենայի թափքն ու անիվների սկավառակները ներկել են բաց բեժ մարգարտափայլ երանգով։ Ստանդարտ V12 տարբերանշանները փոխարինվել են բասկետբոլիստի անձնական «LJ» մոնոգրամով խորհրդանշաններով:

  • Սրահի հարդարանք. Նստատեղերն ու վահանակները պատված են Stormy Weather խորը կապտա-մոխրագույն Nappa կաշվով՝ կաթնագույն կարերով, իսկ սև դաշնամուրային լաքապատ ներդիրները զարդարված են Flowing Lines նախշով:

  • Խորհրդանշական դետալներ. Մեքենայի գրեթե բոլոր մակերեսներին առկա են Լեբրոնի սկզբնատառերի փորագրություններ, իսկ կենտրոնական թունելին նշված են մարզիկի հայրենի Ակրոն քաղաքի ճշգրիտ GPS կոորդինատները:

Տեխնիկական հնարավորություններ

  • Շարժիչ. Ծածկի տակ տեղադրված է 6,0-լիտրանոց V12 շարժիչ՝ 621 ձիաուժ հզորությամբ և 899 Նմ ոլորող մոմենտով, որը զուգակցված է 9-աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ:

  • Դինամիկա. Լիաքարշ ներկայացուցչական սեդանը 0-100 կմ/ժ արագությունը զարգացնում է 4.3 վայրկյանում:

Բարեգործական նպատակներ

  • Առիկա օրերին եզակի ավտոմեքենան կհանվի Փեբլ-Բիչում անցկացվող Future Classics աճուրդին:

  • Վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է LeBron James Family Foundation բարեգործական հիմնադրամին, որն աջակցում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքների դպրոցականներին ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստանալու գործում:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը