Լիբանանում մեկնարկել է պաղեստինցի զինյալների զինաթափման գործընթացը
Լուրեր |
Լիբանանում մեկնարկել է պաղեստինցի զինյալների զինաթափման գործընթացը:
Լիբանանում պաղեստինյան զինված խմբավորումները սկսել են իրենց զենքերը հանձնել իշխանություններին, հաղորդում է լիբանանյան LBC հեռուստաալիքը։
«Լիբանանը պաղեստինցի փախստականների ճամբարներում զենքի առգրավման գործընթացի առաջին փուլը մեկնարկել է Բեյրութի Բուրջ ալ Բարաջնե ճամբարում»,- հաղորդում է լրատվականը։
«Այս քայլը 2025 թվականի մայիսի 21-ին կայացած լիբանանա-պաղեստինյան գագաթնաժողովի արդյունքներից է, որի ժամանակ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը և Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը վերահաստատեցին Լիբանանի ինքնիշխանությունը, պետական իշխանությունը և սպառազինության նկատմամբ բացառիկ վերահսկողության սկզբունքը»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Սիրիայի և Լիբանանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը ողջունել է կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունը։
Օգոստոսի 5-ին Լիբանանի կառավարությունը դիմել էր զինված ուժերի հրամանատարությանը՝ կարգադրելով մշակել մի ծրագիր, որի համաձայն մինչև տարեվերջ միայն բանակի ձեռքին կմնա զենք։ Նախատեսվում է զինաթափել նաև «Հըզբոլլահ» շարժումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․