Լավրովը կարծում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումների վերսկսման ճիշտ ժամանակն է
Լուրեր |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ այժմ ժամանակն է վերսկսել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի հանդիպումները՝ մի կողմից Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի, մյուս կողմից՝ երեք խոշոր տարածաշրջանային տերությունների՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև։
Լավրովը հիշեցրել է, որ այս հարթակի ստեղծման նախաձեռնողները Թուրքիան և Ադրբեջանն են եղել։
«Մենք երկու տարի առաջ նախարարների մակարդակով մի քանի հանդիպում ենք ունեցել։ Հանդիպումներ եղել են նաև փոխնախարարների մակարդակով»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը՝ ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի առջև։
«Հիմա մենք կարծում ենք, որ ժամանակն է վերսկսել [այս ձևաչափը]։ Մեր իրանցի հարևաններն աջակցում են այս գործընթացներին, իսկ Թուրքիան և Ադրբեջանը, ինչպես արդեն ասացի, այս հարթակի նախաձեռնողներն էին»։
«Այնպես որ, հուսով եմ, որ մոտ ապագայում այս ձևաչափը կվերսկսվի», - եզրափակել է նախարարը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․