Վերջին երեք տարիները դարձել են ամենատաքը դիտարկումների 176-ամյա պատմության ընթացքում. ՄԱԿ
Լուրեր |
Այս մասին նշվում է «Գլոբալ կլիմայի վիճակը 2025 թվականին» զեկույցում։
ՄԱԿ-ի Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ) հայտարարել է, որ 2023, 2024 և 2025 թվականները եղել են ամենատաք տարիները դիտարկումների ողջ պատմության ընթացքում։
Այս մասին նշվում է «Գլոբալ կլիմայի վիճակը 2025 թվականին» զեկույցում։
Ըստ կազմակերպության՝ վերջին երեք տարիները ամենատաքն են ցամաքի և օվկիանոսի դիտարկումների 176-ամյա պատմության մեջ։
Միևնույն ժամանակ, 2025 թվականը փոքր-ինչ զիջել է 2024-ի ռեկորդային շոգին և դասվում է երկրորդ կամ երրորդ ամենատաք տարիների շարքում։
Փորձագետները այս փոփոխությունը բացատրում են կլիմայական երևույթների փոփոխությամբ՝ Էլ Նինյոյից Լա Նինյայի անցմամբ։
Զեկույցում նշվում է, որ տարբեր երկրներում գրանցվել են ջերմաստիճանի նոր ռեկորդներ։ Պորտուգալիայում և Իսպանիայում գրանցվել են հունիս ամսվա ռեկորդային ջերմաստիճաններ՝ համապատասխանաբար 46.6°C և 46.0°C։
Թուրքիայում հուլիսին գրանցվել է 50.5°C, իսկ Ճապոնիայում՝ պատմության ամենաբարձր ցուցանիշը՝ 41.8°C։
Բացի այդ, Չինաստանը, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը ապրել են իրենց ամենաշոգ ամառը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։
Գիտնականների խոսքով՝ Երկրի կլիման մեծապես պայմանավորված է Էլ Նինյո և Լա Նինյա երևույթներով, որոնք պարբերաբար փոխարինում են միմյանց։
Այս երևույթները ազդում են օվկիանոսային հոսանքների և մթնոլորտային շրջանառության վրա՝ առաջացնելով երաշտներ որոշ տարածաշրջաններում և ուժեղ տեղումներ՝ մյուսներում։
Զեկույցը ևս մեկ անգամ ընդգծում է գլոբալ տաքացման շարունակական միտումը և դրա ազդեցությունը եղանակային ծայրահեղ երևույթների վրա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/21 20:00
Ապրիլի 21-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/21 19:19
Ապրիլի 21-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/21 18:45
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
Գործադուլը սկսվել է տեղական ժամանակով կեսօրին:
-
Ապրիլի 21-ի կարևոր լուրերը
2026/04/21/ 20:00 -
Ապրիլի 21-ի բիզնես լուրերը
2026/04/21/ 19:19 -
ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայվի Հայաստանում
2026/04/21/ 18:47 -
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
2026/04/21/ 18:45 -
ՊԵԿ-ում քննարվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
2026/04/21/ 18:43 -
Ատլանտյան օվկիանոսում ամբողջությամբ հալվել է հսկա այսբերգը
2026/04/21/ 18:11 -
Ռուսաստանը կտրուկ նվազեցրել է նավթի արդյունահանումը. Reuters
2026/04/21/ 18:10 -
ՀՀ բանկային վարկերը հասել են 8 տրլն դրամի՝ մեկ տարում աճելով 23%-ով
2026/04/21/ 17:36 -
Թրամփը նույնպես ներգրավված է. կա 42 կիլոմետրանոց միջանցքի նախագիծ․ ԵՄ հանձնակատար
2026/04/21/ 17:21 -
Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի միայն առցանց
2026/04/21/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․