Վերջին 20 տարում ավելի քան 4.3 մլրդ դոլարի թուրքական ապրանք է ներմուծվել ՀՀ. ԱԺ պատգամավոր
Լուրեր |
Հայաստանը շարունակելու է հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ուրեմն, Ադրբեջանից ընդամենը 1.5 մլն դոլարի բենզին է ներկրվել Հայաստան, ոմանք մի վայնասուն են դրել՝ թե բա՝ էս ի՜նչ եք անում, թշնամի երկրի բյուջեն եք լցնում, թշնամու բանակն եք ուժեղացնում և այլն: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, ով նաև աղյուսակ է հրապարակել։
Նա, մասնավորապես, նշել է. «Հետաքրքիր է՝ էս մարդիկ լուսնից են իջել ու չգիտե՞ն, որ, իրենց բնորոշմամբ, ոչ պակաս թշնամի երկրից՝ Թուրքիայից, շուրջ 30 տարի ներմուծումներ ենք ունեցել, հարյուրապատիկ ավելի մեծ ծավալներով:
Վերջին 20 տարում՝ 2006թ.-ից մինչև այս տարվա հոկտեմբեր, ընդհանուր առմամբ, ավելի քան 4.3 մլրդ դոլարի թուրքական ծագման ապրանքներ են ներմուծվել Հայաստան. հագուստ, հագուստի պարագաներ, սարքավորումներ, պահեստամասեր, շինանյութ...
Ու շատ հետաքրքիր է՝ թուրքի դրոշ վառող դաշնակցականները, որ կառավարության մաս էին, «վոյին» նախագահը, ռազմահայրենասեր թուրքատյաց նախկին ու նախկինի նախկին պաշտոնյաներն ու գործիչները, նրանց մերձավոր շրջապատը չէին իմանո՞ւմ սրա մասին, թե՞ Թուրքիան բարեկամ երկիր էին համարում:
Թե բա՝ ադրբեջանական բենզինը չենք գնելու, մինչև էդ էլ՝ Ադրբեջանի տարածքով եկած ցորենից պատրաստված հացը չենք ուտելու... Լավ եք անելու, ձեր իրավունքն է՝ ինչ գնել, ինչ չգնել: Բայց սրտաճմլիկ ելույթներ ունենալուց առաջ ճիշտ կլինի ձեր ու ձեր հարազատների հագուստը փորձաքննության տաք. մարդ եք՝ պարզվի թուրքական է կամ թուրքական կտորից կարված, հանկարծ «կարճ միացում» չտա ձեր թեզերի հետ:
Իսկ Հայաստանը շարունակելու է հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ թվում՝ զարգացնելով տնտեսական կապերը»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դրամա և բիզնես. Քլոե Քարդաշյանը նոր ռեալիթի շոու է թողարկում
2026/04/23/ 13:52 -
Երևանում կմեկնարկի Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ․ ժամանակացույցն ու երթուղին
2026/04/23/ 13:49 -
Դիլիջանում լիմոնադի և ջրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարական խախտումների պատճառով
2026/04/23/ 13:47 -
Հայաստանից կմեկնարկեն նոր ավիաուղղություններ․ որոնք են դրանք
2026/04/23/ 13:45 -
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
2026/04/23/ 13:42 -
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցի օգտագործման վճարներից առաջին եկամուտների մասին
2026/04/23/ 13:36 -
Ավիացիոն բարեփոխումներ Հայաստանում․ որքան բյուջե է նախատեսված
2026/04/23/ 12:36 -
Հնդկաստանի կառավարությունը հերքում է վառելիքի գների բարձրացման մասին տեղեկությունները
2026/04/23/ 12:35 -
BRAND: IRMA
2026/04/23/ 11:56 -
Դեպի ԵՄ ուղևորահոսքերը աճել են 580%-ով
2026/04/23/ 11:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․