Խոշոր թմրանյութերի շրջանառության և փողերի լվացման գործը փոխանցվել է դատախազություն
Լուրեր |
Երեք անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման և փողերի լվացման հոդվածներով։
ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման և փողերի լվացման դեպքերի առթիվ հարուցված երեք քրեական վարույթների նախաքննությունը։
ՔԿ հաղորդմամբ՝ երեք անձ՝ Հ.Ե.-ն, Հ.Մ.-ն և Դ.Հ.-ն, ապօրինի ձեռք են բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ դրանք իրացնելու նպատակով։
Նրանք կազմակերպել են թմրամիջոցների փաթեթավորում, թաքստոցներում տեղադրում և տեղակայման վայրերի փոխանցում գնորդներին՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով գործող առցանց հարթակների միջոցով։
Թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, իսկ կոորդինատները փոխանցվել գնորդներին՝ վճարումների դիմաց, որոնք իրականացվել են կրիպտոարժույթով։
Քննությամբ պարզվել է նաև, որ հանցավոր գործունեությունից ստացված միջոցները՝ տարբեր դեպքերում 583 հազար դրամից մինչև 93.8 մլն դրամ, փոխանցվել են տարբեր հաշիվների, փոխակերպվել և կանխիկացվել՝ դրանց իրական ծագումը թաքցնելու նպատակով։
Երեք անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման և փողերի լվացման հոդվածներով։
Քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Հայաստան է ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը․ ԱԳՆ
2026/04/29/ 12:10 -
ԵՄ-ն հարկային փոփոխություններ է պահանջում Ուկրաինայից՝ ֆինանսավորման դիմաց
2026/04/29/ 12:07 -
MORUQ ECO SOLUTIONS
2026/04/29/ 12:00 -
Չարլզ III-ը Թրամփին նվիրել է HMS Trump սուզանավի զանգը
2026/04/29/ 11:55 -
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է Չարլզ III-ի պատվին կազմակերպված ընդունելությանը
2026/04/29/ 11:50 -
Հաշվարկային գործիքից դեպի ռազմավարական ենթակառուցվածք․ ինչու են ստեյբլքոինները կարևոր Հայաստանի համար
2026/04/29/ 11:44 -
ՊԵԿ-ում քննարկվել են մաքսային բարեփոխումների նոր քայլերը
2026/04/29/ 11:42 -
Ֆինանսների նախարարը հանդիպել է ԱՄՀ նոր ներկայացուցչին
2026/04/29/ 11:18 -
Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ՖԻՖԱ-ի երիտասարդական ԱԱ 2029-ը
2026/04/29/ 11:13 -
Վտանգավոր խաղալիք է հայտնաբերվել
2026/04/29/ 11:09
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 26, 2026 Թ․