Սողանքի հետևանքով Սուդանում 1000 մարդ է զոհվել
Լուրեր |
Խմբավորման առաջնորդ Աբդելվահիդ Մոհամեդ Նուրի փոխանցմամբ՝ սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին՝ մի քանի օր տևած հորդառատ անձրևներից հետո։
Սուդանի արևմտյան մասում, Մարրա լեռների շրջանում, սողանքի հետևանքով ամբողջությամբ ավերված գյուղում առնվազն 1000 մարդ է զոհվել, կենդանի է մնացել միայն մեկ բնակիչ. գրում է CNN-ը՝ հղում անելով Սուդանի ազատագրական շարժմանը։
Խմբավորման առաջնորդ Աբդելվահիդ Մոհամեդ Նուրի փոխանցմամբ՝ սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին՝ մի քանի օր տևած հորդառատ անձրևներից հետո։
Շարժումը, որը վերահսկում է Դարֆուրի այդ տարածքը, դիմել է ՄԱԿ-ին և միջազգային մարդասիրական կազմակերպություններին՝ զոհվածների մարմինները հայտնաբերելու և դուրս բերելու գործում աջակցություն ցուցաբերելու համար։
«Գյուղն այժմ ամբողջությամբ հավասարեցվել է հողին», – ընդգծել է հայտարարությունը։
Դարֆուրի Մարրա լեռների շրջանը բնակչության համար դարձել էր ապաստարան. այստեղ էին տեղափոխվել հյուսիսային նահանգի բնակիչները՝ փախչելով Սուդանի բանակի և «Արագ աջակցության ուժեր» (RSF) կիսառազմական խմբավորման միջև ընթացող մարտերից։ Տարածքում, սակայն, սուր է սննդամթերքի և դեղորայքի պակասը։
Ավելի քան երկու տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը Սուդանի բնակչության կեսից ավելին հասցրել է սովի եզրին և միլիոնավոր մարդկանց ստիպել լքել իրենց տները։ Ներկայումս կրակի տակ է գտնվում նաև Հյուսիսային Դարֆուրի մայրաքաղաք Ալ-Ֆաշիրը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մեկնարկել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման զեկույցների փուլը. առաջին փաստաթուղթը փոխանցվել է ՆԳ նախարարին
2026/05/05/ 13:55 -
Քննարկվել են հարկային բարեփոխումների ընթացքը և զարգացման հեռանկարները
2026/05/05/ 13:45 -
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
2026/05/05/ 13:41 -
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34 -
Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում
2026/05/05/ 12:04 -
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար
2026/05/05/ 12:01 -
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
2026/05/05/ 11:59 -
Մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա․ ԿԲ նախագահ
2026/05/05/ 11:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․