Կյանքի է կոչվել շահառու զոհված զինծառայողների ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման «Հիշում ենք...» նախաձեռնությունը. «Զինապահ» հիմնադրամ
Լուրեր |
Կյանքի է կոչվել շահառու զոհված զինծառայողների ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման «Հիշում ենք...» նախաձեռնությունը. «Զինապահ» հիմնադրամ:
«Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կյանքի է կոչել «Զինապահի» շահառու զոհված զինծառայողների ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման նախաձեռնությունը «Հիշում ենք․․․» խորագրով՝ ի նշան հարգանքի, գնահատանքի և ազգովի մեր երախտագիտության այն զինծառայողներին, ովքեր իրենց ամենաթանկը՝ կյանքը, զոհաբերեցին մեր հայրենիքի համար։
«Այս նախաձեռնության շրջանակներում «Զինապահ» հիմնադրամը իր կայքում հրապարակել է հանուն ապագա սերունդների խաղաղության և հանուն մեր երկրի անվտանգության զոհված զինծառայողների լուսանկարները և հակիրճ պատմությունները, որոնք կարող եք դիտել՝ անցնելով այս հղումով՝ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ...
Կայքի հետ մեկտեղ «Զինապահ» հիմնադրամը նաև պատրաստել է Հուշամատյան, որտեղ հրապարակված են «Զինապահի» շահառու զոհված զինծառայողների լուսանկարները այբբենական կարգով ըստ մարզերի։
Այսօր մեր պարտքն է ճանաչել և հիշել բոլոր զոհված զինծառայողներին, ինչպես նաև կանգնել նրանց ընտանիքների կողքին։ Սա թերևս նվազագույնն է, որ մենք կարող ենք անել այն զոհաբերության դիմաց, որ իրենք են կատարել հանուն բոլորիս։
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել «Հիշում ենք.․․» նախաձեռնության իրականացման գործում։
Միասին՝ զինվորիս կողքին․․․», նշվում է հաղորդագրությունում:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․