ABNews

Կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը․ Արդարադատության նախարար

Լուրեր | 2026/08/06 11:36

Կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը․ Արդարադատության նախարար

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ճեպազրույցում անդրադարձել է Սահմանադրության տեքստի փոփոխությանը՝ շեշտելով, որ այն քննարկումների փուլում է։

«Հրապարակման մասով քննարկումները շարունակվում են»,- նշել է նախարարը և, խոսելով հանրաքվեի միջոցով Սահմանադրության փոփոխության հարցի մասին, ընդգծել է, որ բոլոր երկրներում է այդպես․ որպես կանոն, բոլոր Սահմանադրություններն ընդունվում են ժողովրդի կողմից։

«Եթե հատկապես խոսքը ժողովրդավար երկրների մասին է, և այդտեղ որևէ գաղտնիք և սենսացիա չկա...։ Մենք ասել ենք, որ Սահմանադրության նախագիծ ենք մշակում և ուզում ենք ունենալ նորը, բայց թե կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ, կորոշի ՀՀ ժողովուրդը»,- նշել է Գալյանը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը