Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը RTVI -ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանում նոր մոբիլիզացիա անցկացնելու ծրագրերի մասին հայտարարությունները։ Վերջին օրերին նման պնդումներ էին արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և արևմտյան ԶԼՄ-ները։
Պեսկովի խոսքով՝ խոսքը տեղեկատվական կեղծիքների մասին է, որոնք տարածվում են Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով։
«Այս ամենը տարածում են ուկրաինական իշխանությունները։ Բնականաբար, ռեժիմը փորձում է գաղափարապես ապակայունացնել իրավիճակը մեր երկրում։ Սրանք բոլորը նման տեղեկատվական կեղծիքներ են, որոնք նպատակաուղղված կերպով նետվում են տեղեկատվական դաշտ», - նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։


